Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 9-ին ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, իսկ հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորները կհանվեն։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է կաթոլիկ աշխարհը Սուրբ Ծնունդը նշում դեկտեմբերի 25-ին, իսկ Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է հունվարի 6-ին:
Անժելա Էլիբեգովայի ամանորյա շնորհավորանքը
Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանի ամանորյա ուղերձը
Սարգիս Գրիգորյանի ամանորյա ուղերձը
Տեր Եսայի քահանա Արթենյանի ամանորյա ուղերձը
«Հորդորում եմ տոները չդարձնել որովայնի տոն, այլ հանգստանալ ու թարմ ուժերով սկսել 2020 թվականը»:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ամանորյա ուղերձը
Ամանորին ընդառաջ, տոնական օրերին թույլ տրված հնարավոր սխալների, սննդային թունավորումների, մարսողական խնդիրների, այդ օրերին հավաքած կիլոգրամների ու հետտոնական նիհարելու գործընթացի մասին 168.am-ը զրուցել է բժիշկ, դիետոլոգ Լիդիա Այվազյանի հետ: – Տիկին Այվազյան, առջևում տոնական օրեր են, ու հայկական Ամանորին բնորոշ են բազմազան ու համեղ ճաշատեսակները: Որո՞նք են տոնական օրերին թույլ տրվող հիմնական սխալները: – Ամենամեծ […]
Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ Ամանորի գիշերը Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվում է Նռան օրհնության կարգ.
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ հայկական կողմի ձեռք բերած «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների ֆոնին՝ Ադրբեջանում խոսում են Ռուսաստանից «ՍՈւ 30» գնելու մասին. «Այսինքն՝ շատ հավանական է, որ նաև ադրբեջանական կողմը ստանա իր ուզածը: Դրան պետք է պատրաստ լինենք, որ հետո մեզ մոտ զարմանք կամ վրդովմունք չլինի, թե ինչու Ռուսաստանն Ադրբեջանին վաճառեց նոր սերնդի ինքնաթիռներ»:
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած թիմով առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ ձեռքները հասցնել այնտեղ, որտեղ հնարավոր է, և մտնել այն ոլորտներ, որտեղ պետք է չմտնեն, օրինական՝ դատաիրավական համակարգ։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների՝ 1 շաբաթ առաջ հանրապետության տարածքում կատարած շրջայցերի արդյունքում հրապարակած լուսանկարները շատերին սարսափեցրին: Լուսանկարներում՝ փողոցում հակասանիտարական պայմաններում վաճառվող կենդանական մսի պատկերներ են: Տեսուչներն արձանագրել էին, որ միսը վաճառում են մեքենաների բեռնախցիկներից, կամ ճանապարհին՝ ինչ-որ սեղանիկի վրայից, ձողերից կախված:
168 Լրահոս
Օրվա առաջին կեսին Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ պաշտոնեական լիազորությունների անցման ու պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթ է պատրաստվում հրապարակել ու հանձնել ՀՔԾ քննիչներին:
Դավիթ Խաժակյանը հրապարակում է պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթը. ՈՒՂԻՂ
«Վարորդները կփորձեն երթևեկության կանոններին համապատասխան երթևեկել՝ գիտակցելով, որ կարող են զրկվել վարորդական վկայականից: 1 տարվա համար նախատեսված է 9 բալ, ով կսպառի այդ 9 բալը, կկասեցվի նրա վարորդական վկայականը: Կան կոպիտ խախտումներ, որոնց դեպքում վարորդական իրավունքից կզրկվեն: Հարբած վիճակում մեքենա վարելու, 81 և ավելի արագություն գերազանցելու դեպքում վարորդական իրավունքից կզրկվեն 1 տարի ժամկետով»:
2019 թվականի փետրվարին նշանակված Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի համոզմամբ՝ այն որակը, որն առկա էր սահմանապահ գյուղերում, իր հետևից բերել է մասսայական արտագաղթ, գյուղացիների ընկճվածություն, ինչի արդյունք է գյուղական դպրոցներում աշակերտների շատ փոքր թվաքանակը։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանում քաղաքական ավտորիտար վարչակազմի կոնսոլիդացիայի պրոցես է ընթանում:
«Սրա նպատակը ՍԴ-ն վերացնելն է». Դավիթ Հարությունյան
«Իմ ճանաչած ՍԴ դատավորներից որևէ մեկը դրան չի գնալու». Հրայր Թովմասյանը՝ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին
«Մարդու ազատման համար բողոքն այնքան արագ չի քննվում, որքան կալանավորման հարցը». Հովհաննես Խուդոյան
Մեդիամանիպուլացիաները 2019 թվականին. քննարկում. ՈՒՂԻՂ
«5-րդ ալիքը» ստորագրահավաք է կազմակերպել Արմեն Թավադյանի խափանման միջոցի փոփոխման համար
«Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի տրամադրություն ունի, ասաց՝ երևի աշխարհում ոչ մի քննիչ չի տեսել շատ պարզ պատճառով: Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չանելու համար ինձ մի օր մեղադրանք է առաջադրվելու»,- 168.am-ի հարցին, թե ի՞նչ տրամադրություն ունի ՀՔԾ քննիչի կողմից հարցաքննվելուց հետո, ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Ինչու կալանավորվեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյան. քննարկում. ՈՒՂԻՂ
«Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ և հպարտ եմ իմ կենսագրության յուրաքանչյուր էջով: Ես չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից: Պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ և իրականացնել Սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու արդեն ուժի մեջ մտած օրենքին ու դրանից օգտվելու հավանականությանը՝ ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը:
«ՍԴ նախագահն ունի բացարձակ անձեռնմխելիություն». Արսեն Բաբայան