Նշվել է շաքարախտի զարգացումը նվազեցնելու միջոց
Թուլեյնի համալսարանի մասնագետների խումբը նշել է որոշակի սննդակարգի օգնությամբ շաքարախտի զարգացման ռիսկը նվազեցնելու միջոց։ Աշխատանքի արդյունքները նկարագրված են JAMA Network Open ամսագրում։
Հետազոտության ընթացքում գիտնականները մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբին խնդրել են ցածր ածխաջրերով դիետա պահել, իսկ երկրորդին՝ սնվել սովորականի պես։
Վեց ամիս անց մասնագետներն իրականացրել են արյան հետազոտություն: Առաջին խմբում գրանցվել է հեմոգլոբին A1c-ի՝ շաքարի մակարդակի բիոմարկերի ավելի մեծ նվազում՝ համեմատած երկրորդ խմբի մասնակիցների հետ, ովքեր հետևել են իրենց ստանդարտ սննդակարգին: Բացի այդ, ցածր ածխաջրերի սննդակարգի խմբի կամավորները նիհարել են և ունեցել են գլյուկոզայի ցածր մակարդակ:
Հեղինակները շեշտում են, որ բացահայտումները հատկապես կարևոր են նախադիաբետով տառապող մարդկանց համար, ովքեր ունեն նորմայից բարձր A1c մակարդակ, բայց դեռևս այնքան բարձր չէ, որ շաքարախտ ախտորոշվի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Louis Hansel / Unsplash