ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
Հոկտեմբերի 27-ը սարքել եք դո՛ւք և ձեր կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանը․ Մադաթյանը՝ Փաշինյանին
Չպետք է թույլ տալ Սյունիքի հանձնումը․ Արմինե Ադիբեկյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ես Ձեզ չեմ ճանաչում և Ձեր նկատմամբ որևէ բան չունեմ. Ռուստամ Բաքոյանը՝ Արեգնազ Մանուկյանին
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանի և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ։
Միհրդատ Մադաթյանը՝ Սյունիքում տեղի ունեցող սահմանազատումների մասին․ ՈՒՂԻՂ
Սերկեւիլը վարդազգիների ընտանիքի, խնձորայինների ենթաընտանիքին պատկանող բույս է։ Գիտական անվանումն է` Cydonia ablonga (vulgaris)։ Հայտնի է հնագույն ժամանակներից, հայրենիքը Հարավային Ասիան է։ Եվրոպա են բերել հռոմեացիները, այստեղ մշակվել է պորտուգալական կոչվող տեսակը։ Անտիկ աշխարհում նվիրվել է սիրո եւ պտղաբերության աստվածուհի Վեներային։
ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի կարծիքով՝ երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից հայկական տեղանունների ադրբեջանական անվանումները նշելը, իսկ հետո նրա թիմի կողմից մատնանշելը, թե Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել, փաստացի նշանակում է, որ ՀՀ ներկայիս իշխանություններն այդ տարածքներն ու սահմանն ադրբեջանական են ճանաչել:
Սոցիալական կայքերի հայ օգտատերերն ակտիվ տարածում են հեռաախոսազանգի տեսանյութ, որտեղ «LG electronics» ընկերության 060700333 հեռախոսահամարի ինքնապատասխանիչը նախ հայերեն պատասխանում է՝ «Բարի գալուստ «LG Electronics»։ Ներեցեք, մեր աշխատանքային օրերն են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 19։00»։
Երևանի «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Բնակիչներից Սեդա Գրիգորյանի փոխանցմամբ՝ քիչ առաջ հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման են ենթարկել
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղը երեկ կրկին հայտնվել էր ադրբեջանցի զինվորականների թիրախում, տասնյակ տների վրա կրակահերթ էր արձակվել:
ՀՀԿ Խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ ադրբեջանական զորքերին ոչնչացնելու ցանկություն ՀՀ իշխանությունները չունեն, թեպետ օգոստոսի յոթին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ եթե փորձեն ներթափանցել մեր տարածք, հրամայել է ոչնչացնել, կիրառել բոլոր միջոցները։ Նախարարի այս խոսքերից 20 օր անց ադրբեջանական կողմը Սյունիքում երկու կարևոր նշանակության ճանապարհ է փակել, որոնցից մեկը՝ միջպետական՝ Հայաստան-Իրան:
«Ես իրավական գնահատական չեմ կարող տալ, ես քաղաքական գնահատականներ կարող եմ տալ։ Ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ, ես դրա իրավունքը, գործառույթները, հիմքերը չունեմ, ես կարող եմ ասել, որ նրանք մեր թշնամական երկրների ղեկավարներն են, եթե դա ձեզ բավարարում է, բայց ասել, թե նրանք միջազգային հանցագործներ են՝ ես չունեմ այդ իրավունքը։ Ես բազմաթիվ փաստեր գիտեմ, որոնք ռազմական հանցագործության տարրեր են պարունակում իրենց մեջ»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը։
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին «Նիկո՛լ, հեռացի՛ր» վանկարկող քաղաքացուն
Արշակ Կարապետյանն այցելել է նաև վրանային ավան, տեղում ծանոթացել հավաքի մասնակիցների կենցաղ-կացարանային պայմաններին, զորամիավորման ու զորամասի հրամկազմին հանձնարարել անել առավելագույնը՝ որակյալ սնունդն ու կացարանային պատշաճ պայմաններն ապահովելու համար։
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Առողջապահության նախարարությունը պատրաստ է ծավալել մինչև 2600-2700 մահճակալ: Կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հերթական անգամ անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության թեմային, հետո էլ շեշտել է, որ Թուրքիայից որոշակի դրական ազդակներ կան․ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սյունիքում առկա իրավիճակին՝ ասաց, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի իր ներկայացրած տեքստի հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և, որ հենց այս հայտարարությունից հետո Սյունիքում նման իրադրություն առաջացավ։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
«Հայաստանը հիմա ունի մի իշխանություն, որը եկել և խոստանում է, ոչ ավել, ոչ պակաս, տարածաշրջանային խաղաղության դար: Որ հասկանաք, թե սա ինչ վերամբարձ, անիրական և Հայաստանի հետ կապ չունեցող բան է, դուք պետք է հասկանաք, որ մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, այստեղ ընդհանրապես դժվար է կանխատեսել առաջիկա մի տարին, մի քանի ամիսը, ուր մնաց՝ դարաշրջանի մասին խոսել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Արմեն Չարչյանը չէր խուսափել քննությունից, ուներ նոր կարգավիճակ, ԱԺ պատգամավոր էր հանդիսանում, հաճախում էր իր աշխատանքի վայր, որևէ գործողություն չէր գործադրում վարույթն իրականացնող մարմնի տեսադաշտից դուրս գտնվելու, որևէ մեկի վրա չէր ազդում, ավելին, առաջին ատյանի որոշման կայացման պահին նաև «Իզմիրլյան» ԲԿ տնօրենը չէր, հետևաբար՝ հասկանալի չէր, թե ինչ հիմքով է Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել այդ որոշումը»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ այդ որոշումն իրենք բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում, բայց մինչ այդ միջնորդություն են ներկայացրել՝ հրատապ նիստ հրավիրելու և նոր գրավի միջնորդություն քննարկելու համար:
Օրեր առաջ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ավագանու անդամների հրաժարականների վերաբերյալ օգոստոսի 11-ին կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղարկվել մարզպետարան։ Նա նաև ասել էր, որ Կապանում պետք է լինեն ավագանու արտահերթ ընտրություններ։
Արդեն 2 օր է, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցությունը թիրախավորում է ոչ միայն նախկին նախագահներին, այլև մեղադրանքներ է հնչեցնում սպարապետ Վազգեն Սարգսյանի հասցեին։
«Հեղափոխության պահապաններ» հրոսակախմբի անդամներին ընդունել են գործի՝ ԱԱԾ 10-րդ վարչություն․ Արմեն Աշոտյան
Ի՞նչ եղավ կապիտուլյանտ, ո՞նց սենց եղավ. Արմեն Աշոտյան
Հողերը գլխներիդ գա, բա ասում էիք Արցախում 35.000 զինվոր կար. Արմեն Աշոտյան
Հիմա ներքին վտանգ կա՞, թե՞ չկա. եթե չկա, բա էդ հրոսակախմբին ինչի՞ ես բերել ԱԺ. Արմեն Աշոտյան
«Վազգեն Սարգսյանին եք կպնում, դուք չե՞ք ամաչում: Վազգեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէր, նա ազգային գործիչ է եղել: Ու դուք էսօր իբր թե Վազգեն Սարգսյա՞ն եք ոչնչացնում: Ո՞ւմ շուրթերով: Դուք Վազգենի դեմը կարող էիք խոսե՞լ իր կենդանության օրոք: Ձեզ թվում է՝ հիմա՞ կարող եք խոսել Վազգենի մասին, Վազգենի հետևի՞ց: Դուք դա կարո՞ղ եք անել: Դուք Սերժ Սարգսյանի բոթասն ու Վազգեն Սարգսյանի թրաշի մի մազը չարժեք՝ ձեր ներդրած ավանդով այս պետության մեջ»։
Մեզ ղեկավարում է մի մարդ, ում թասիբը պաշտպանում են Մեհրիբանն ու Ալենը. Արմեն Աշոտյան
ՀՀ-ն միակ տեղն է, ուր և՛ ԱԺ նախագահն է ողջունված «Մալիբուում», և՛ վարչապետը՝ Սյունիքում. Աշոտյանը հիշեցնում է Աղաջանյանին