Փաշինյանն ասում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սահմանազատվեն 1991-ի սահմաններով։ Դա նշանակում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին այսօր առկա ռեժիմը՝ ադրբեջանական անցակետեր, մաքսակետեր, սահմանապահ ծառայություն, ունենալու ենք նաև մեր բոլոր կարևորագույն զարկերակների վրա՝ Երևան-Գորիս ավտոճանապարհին, Արարատի մարզում՝ Տիգրանաշենում, դեպի Վրաստան ճանապարհին՝ Ոսկեպարի մոտ։
Խաղաղության պայմանագիր. կեղծիք և իրականություն. Էդգար Ղազարյան։
«Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսին, երբ գրեթե բոլոր ընդդիմադիր տղամարդկանց հավաքեցին և տարան եռամսյա հավաքների, և մենք գրեթե ամեն օր լուրեր էինք ստանում, որ մարդ է զոհվել կամ հանկարծամահ եղել: Այսինքն՝ ոչ թե անվտանգային խնդիրներ են լուծում, այլ կոնկրետ իրենց իշխանությունը պահելու խնդիրն են լուծում՝ «վտանգավոր» էլեմենտներին մեկուսացնում են սարերում: Նրանք այնպիսի մարդկանց են զորակոչել, որոնք շատ ակտիվ ընդդիմադիր գործիչներ են, բայց ունեն լուրջ առողջական խնդիրներ»:
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը վստահեցնում է՝ Հայաստանի համար ռազմականացումը խիստ անհրաժեշտ է և անխուսափելի, քանզի շրջապատված ենք թշնամական օղակով, ուստի, եթե նախկինում կարող էինք մտածել, որ այդ օղակից մեզ կարող է պաշտպանել նաև մեր դաշնակից Ռուսաստանը, ապա հիմա այդպես մտածելու իրավունք պարզապես չունենք, որովհետև մեր դաշնակիցն ինքն է ներքաշված հյուծիչ պատերազմի մեջ, որում ներդրել է […]
«Աշխատանք չկա, բան չկա, սոված-ծարավ ժողովուրդ ենք, ի՞նչ ասենք։ Գնացել եմ սրտից բաց օպերացիա եմ եղել, բաց թոշակս կտրել են, էսօր ընկած ման եմ գալիս, ոչ մի տեղից ոչ մի օգնություն, ոչ մի բան, էտ ա, կմեռնենք՝ կմեռնենք, կապրենք՝ կապրենք։ Հիվանդ մարդ եմ, ինչո՞վ զբաղվեմ, գնացել 200.000 ծախսել, կամիսիա եմ անցել, հիմա էլ ասում են՝ դու քո բժշկի մոտ մի գնա, ուրիշ բժշկի մոտ գնա, թուղթ բեր, որ քեզ թոշակ տանք, կհասնի՝ կտանք, չի հասնի՝ չենք տա։ Ես էլ զզվել եմ, բրախել»։
ԵԽԽՎ-ում այսօր դեբատների ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակ Հայկ Մամիջանյանի ելույթը իրարանցում առաջացրեց նիստին ներկա ադրբեջանցի ու թուրք պատվիրակների շրջանում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սերժ Սարգսյանի ելույթի այս տեսանյութը՝ գրելով․ «Տեսա, որ Սիմոնյան Ալեն կոչվող ոչնչությունը Ազգային Ժողովում կրկին ճամարտակել է «նախկինների» հասցեին, սեփական ոհմակի դավաճանությունները կոծկելու համար։
168.am-ի հարցին՝ արդյո՞ք հանրության հաշտեցման ապաքաղաքական օրակարգով, քաղաքական գործիքակազմի բացակայությամբ հնարավոր կլինի հասնել իշխանափոխության, նա պատասխանեց. «Իշխանափոխությունը նպատակ չէ` միջոց է, որով պետք է հնարավոր լինի լուծել շատ ավելի կարևոր խնդիր:
Կատաստրոֆիկ անհամաչափություն
«Սա Թուրքիայի 30 տարվա վարած քաղաքականությունն է: Ինձ թվում է՝ վարչապետ պարոն Փաշինյանի ղեկավարության համար էլ անակնկալ չէ այս ամենը: Այս իրավիճակում ի՞նչ պետք է անել: Հայաստանը 30 տարի է՝ ասում է՝ առանց նախապայմանների, որը նշանակում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններն ուզում է տարանջատված ընկալել, իսկ Թուրքիան ուզում է բոլորն իրար հետ ածանցված լինի: Մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանը որոշ հնարավորություններ ուներ իր նախընտրած ձևի մեջ որոշ համառություն ցուցաբերել, այսօր՝ հետպատերազմյան իրավիճակում, անհամեմատորեն ավելի նվազած են»:
«Իրականում, ամենամեծ հարցը, որն այսօր կա՝ այն է, որ հասարակությունը տագնապ չի զգում, տագնապած չէ: Չեմ ասում, թե մենք գերաշխատանք ենք ծավալում, հասարակությունը մեղավոր է, ո՛չ, ավելին պետք է անենք, բայց առաջին հերթին հասարակական տագնապն է, որ մարդիկ զգան, թե ուր ենք մենք գահավիժում: Շատ խաղաքարտեր չեմ ուզում բացել, բայց առաջիկա օրերին ինչ-որ բաներ պարզ կլինեն: Աշխատանքն ամենօրյա է»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանն է:
«Այս երկխոսությունը ցույց է տալիս այն ողորմելի վիճակը, որի մեջ է Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Լավրովն Արարատ Միրզոյանին ասաց՝ ձեր սեպարատ պայմանավորվածությունները, որոնց գնում եք Արևմուտքի միջնորդությամբ, Ալիևի և Էրդողանի հետ, գցել ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի գրպանը։ Լավրովն ասաց, որ դուք ձեր պարտականությունները չեք կատարում, հարայ-հրոցով դա ուզում եք բարդել Ռուսաստանի վրա։ Լավրովն ասաց նաև, որ Հայաստանը, որպես Հայաստանի սահմանների երաշխավոր պետություն, իր պարտականությունը չի կատարում»,- ասաց Շարմազանովը։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Զինված ուժերում կատարվող բարեփոխումներին՝ ասաց, թե բազմաթիվ նամակներ և դիմումներ են ստանում, որոնց միջոցով քաղաքացիները ցանկություն են հայտնում կամավորության սկզբունքով, բայց կարճ ժամանակահատվածում զինվորական պատրաստություն անցնել և հերթապահություն իրականացնել։
Բեռնախցիկում առկա է եղել այն ապրանքը, որը հայտարարագրվել է։
Պարտքի մրցավազք. Եվս 8 միլիոն, և 10 միլիարդն ապահովված է
Սեպտեմբերին անկանխիկ գործարքների թիվը եռապատկվել է
650 միլիոն դրամ՝ Մետրոպոլիտենի համար գույք գնելու նպատակով, 1.5 միլիարդ էլ կհատկացվի ավելի ուշ
«Ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական բյուջեից համաֆինանսավորմամբ իրականացվում են այն դպրոցների վերակառուցման կամ նոր շենքերի կառուցման աշխատանքները, որոնք ընդգրկված են Հայաստանում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկում:
Ամեն ինչից բողոքում են, բայց մի հարց կա, որից չեն բողոքել, դա բանակում սննդի կազմակերպման հարցն է
Կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով Զինված ուժերում կատարվող բարեփոխումներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե բազմաթիվ նամակներ և դիմումներ են ստանում, երբ քաղաքացիները ցանկություն են հայտնում կամավոր սկզբունքով, կարճ ժամանակահատվածում պատրաստում անցնել և հերթապահություն իրականացնել։
Կառավարությունը սահմանեց կամավոր ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողների համար հավելավճար։ Կառավարության այսօրվա նիստում համապատասխան նախագիծը ներակայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Ատեստավորում չանցած պայմանագրայինները կաշխատեն հին աշխատավարձով. Փաշինյան
Պայմանագրային զինծառայողները հավելավճար կստանան, եթե ուսուցիչների պես ատեստավորվեն։
Նիկոլ Փաշինյանն արգելեց Սուրեն Պապիկյանին օգտագործել արժանապատիվ բառը
Կառավարության նիստը’ ՈւՂԻՂ
Վահան Քերոբյանը վստահեցնում է` գյուղատնտեսությունն աճում է, խաղողի մթերման հարցերն էլ լուծված են
Հայաստանի ագրոպարենային համակարգերի խնդիրներն ու հնարավորությունները՝ համաժողով. ՈՒՂԻՂ
Իտալական խոհանոցի սիրահարներն այլևս ստիպված չեն հրաժարվել մակարոնեղենից. այս մթերքն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Փորձեր եղել են, ինձ ասել են՝ կարո՞ղ է դու հիմար ես, չե՞ս ուզում լավ ապրել, բարձր աշխատավարձ ստանալ, ես պատասխանել եմ՝ ոչ, որովհետև այդ 7 տառը ճակատիս գրած ապրելը չի կարող ոչ մի աշխատավարձ ծածկել: Մարդիկ կան՝ ասում են՝ դե, ընտանիք են պահում, բա ի՞նչ անեն. Տղերք, հետո ձեր փոքրիկ բալիկները մեծանալու են, այդ տեսանյութերը տեսնելու են, ամեն ինչ համացանցում պահպանվում է, ձեր տղան հարցնելու է՝ պապա ջան, ինչո՞ւ են ձվով խփում գլխիդ, ինչո՞ւ են քեզ մեղադրում անմեղ տղերքի սպանության մեջ. այդ հարցերին պետք է պատասխանել»: