«Բա որ «թուրք» բառը նորմալ էր, Արմեն Գրիգորյանին ինչի՞ տարաք, սպանեցիք, Նիկո՛լ». Նաիրա Զոհրաբյան

«Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ՝ խաղաղության իմ պարամետրերը կարող է ընդունելի չլինեն հայ ժողովրդի համար: Էն Նիկոլը, որն ասում էր՝ որ պահին հայ ժողովուրդը մերժի իմ առաջարկները, ես հրաժարական եմ տալու: Նիկոլ, էդ քո  ո՞ր պարամետրն է ընդունելի եղել հայ ժողովրդի համար: Արցախը հանձնելու պարամե՞տրն է եղել, թե՞ Հայաստանի սուվերեն տարածքը հանձնելու պարամետրը: 5000 զոհե՞րն են եղել ընդունելի հայ ժողովրդի համար, որ հրաժարական չես տվել: Մենք գիտենք քո խաղաղության պայմանագրի պարամետրերը»,- Կառավարության շենքի մոտ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ  երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե վատ չի զգում դավաճան բառից:

«Դու թուրք բառից էլ վատ չէիր զգում: Ասում էիր՝ նորմալ է, որ ինձ ասում են՝ թուրք: Բա որ նորմալ է «թուրք» բառը, Արմեն Գրիգորյանին ինչի՞ տարաք դատարան: Քաղաքական սպանություն էր»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ շարունակելով, որ Նիկոլ Փաշինյանը վատ չի զգում թուրք բառից, որովհետև եկել էր հատուկ առաքելությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս