Ի՞նչն է պատճառը, որ սահմանները թողած, ոստիկանները լցված են հրապարակում. Քաղաքացի
Այսօր Կառավարության նիստից հետո, երբ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ էր զրուցում, նրան մոտեցավ մի կին ու հարցրեց, թե ինչով է պայմանավորված, որ կառավարության մոտ այդքան ոստիկաններ են կանգնում։
«Ամոթ է, ինչքա՞ն կարելի է այս հատվածում հազարավոր ոստիկաններ տեսնել»,- խոսքն ուղղելով նախարարին՝ ասաց քաղաքացին։
Երբ լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ խնդիր կա, կինն ասաց.
«Ես ուզում եմ հասկանալ, ի՞նչն է պատճառը, որ մեր սահմանները թողած, որտեղ թշնամին ամեն ինչ գրավում է ու մորթում մեր երեխաներին, մեր «պահապան» ոստիկանները լցված են հրապարակում։ Ես նախարարին դա էի հարցնում, բայց ոչինչ չասաց, թողեց հեռացավ, ասելիք չունի, ի՞նչ ասի։
Սա մեր ազգին վայել չէ, կորցրեցին պատիվ, հարգանք։
Մի անգամ մի ոստիկանի հարցրեցի՝ ի՞նչ է պատահել, պատասխանեց, թե՝ անվտանգություն ենք ապահովում, ասում եմ՝ ո՞ւմ անվտանգությունն եք ապահովում հրապարակում, ինձ պատասխանում է՝ ուրախ չե՞ք, որ Երևանում հանգիստ քնում եք։
Տարիներ ի վեր ես նման բան չեմ տեսել, Սովետն էլ եկավ-գնաց, մնացածն էլ։ Մեր խաղաղ հրապարակում, որ կա-չկա, մի հրապարակ ունենք, միայն ոստիկան ես տեսնում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում