Եթե «դավաճան» բառը Փաշինյանի համար վիրավորանք չի, ինչո՞ւ են ասողին բերման ենթարկում.Սամվել Վարդանյան
Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն արցախցի իր օգնական Օքսանա Բալայանի հետ, արդեն 2-րդ օրն է՝ ստորագրահավաք են կազմակերպել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Ստորահավաքին մասնակցեց նաև Սամվել Վարդանյանը, որը վերջերս Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար ձերբակալվել էր, նաև՝ ազատվել աշխատանքից:
168.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ իրեն այնքան են ասել դավաճան, ինքն այդ բառից չի վախենում, Սամվել Վարդանյանը պատասխանեց. «Այդ հայտարարությունը բավականին ծիծաղելի էր: Այդ համատեքստում ինձ համար անհասկանալի էր նման արձագանքը. «դավաճան» բառից հետո միանգամից 15-20 բերետավորի, թիկնազորի անդամների՝ ինձ մոտենալը, ինձ բերման ենթարկելը:
Ես կուզենայի առիթը լիներ, և հենց իրեն հարցնեի, որ եթե չի վախենում, սովորական է, նորմալ է ու նույնիսկ վիրավորանք չի՝ ինչո՞ւ են սովորական քաղաքացու հետ նման կերպ վարվում»:
Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների կողմից շրջանառվող խաղաղության պայմանագրին, օրակարգերին անդրադառնալով՝ նա նշեց. «Նիկոլ Փաշինյանի և իր խունտայի խաղաղության մասին պատկերացումները և հայ ժողովրդի պատկերացումները շատ տարբերվում են իրարից, և ես չեմ կարծում, որ որևէ ընդհանուր եզր կգտնվի»:
Մանրամասները՝ տեսանյութում