ԵՄ-ի առաջնորդները Վրաստանին կոչ են արել փոխել քաղաքական ուղեգիծը
Ամփոփելով Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքները` ԵՄ-ի առաջնորդները Վրաստանին կոչ են արել փոխել քաղաքականությունը, որն «սպառնալիքի տակ է դնում դեպի ԵՄ ճանապարհը» և կարող է դադարեցնել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը: Ինչպես տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստի գործակալությունից, այդ մասին ասվել է բարձր մակարդակով հանդիպման եզրակացությունում։
«Եվրախորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին` հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով իրենց գործողությունների ներկայիս ուղղությունը, որն սպառնալիքի տակ է դնում դեպի ԵՄ ճանապարհը և դե ֆակտո կհանգեցնի անդամակցության գործընթացի դադարեցման»,-նշվել է եզրակացությունում։