Բաժիններ՝

Իսրայելի օդուժի հարվածներից Ռաֆահում 12 պաղեստինցի է զոհվել

Իսրայելական ուժերի կողմից Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 12 պաղեստինցի:  Այս մասին հայտնում է Reuters–ը:

Գազայի բժշկական ոլորտի աղբյուրները հայտնել են, որ զոհված 12 պաղեստինցիները խաղաղ բնակիչներ են: Իսրայելի ավիահարվածների հետևանքով նաև կան դեռևս չհստակեցված թվով վիրավորներ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը միջազգային միջնորդներին տեղեկացրել էր Իսրայելի հետ անուղղակի բանակցություններին մասնակցությունը դադարեցնելու մասին, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031