Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ուրախ կլինի, եթե ակումբը երկարաձգի թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հետ պայմանագիրը։
«Բարսելոնան» 1997 թվականից ի վեր Չեմպիոնների լիգայում չէր պարտվել 4 գնդակի տարբերությամբ։ Այդ տարի կատալոնական ակումբը 4։0 հաշվով պարտվել էր Կիևի «Դինամոյին»։
Մյունխենի թիմը լուրջ հայտ է ներկայացնում հաջորդ եզրափակիչ դուրս գալու համար։ Եթե Կատալոնիայի մայրքաղաքում ոչ մի արտառոց բան տեղի չունենա, ապա Յուպ Հայնկեսի սաները կխաղան Լոնդոնի եզրափակիչում։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ առաջիկա հանդիպման մասին։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման ժամանակ իր թիմի մեկնարկային կազմը։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 3-րդ տուրի կենտրոնական պարտիայում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդի հետ և այժմ իր ակտիվում ունի 1.5 միավոր:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 23-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ. ) կենտրոնական վարչության անդամներին: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են միության գործունեության ոլորտների, իրականացվող միջոցառումների, առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ուղիների մասին:
Ռուսաստանում հայտնի ֆուտբոլային մեկնաբան Գեորգի Չերդացևը կարծում է, որ Յուրա Մովսիսյանի բացակայությունը լուրջ ազդեցություն չի ունենա «Սպարտակի» խաղի վրա:
Օրվա կենտրոնական պարտիայում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով խաղում է աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդի հետ:
«Լիվերպուլը» ցանկանում է ամեն գնով ձեռք բերել «Շախտորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Այսօր 68 տարեկանում մահացել է բռնցքամարտի աշխարհում անվանի մասնագետ, ԽՍՀՄ և Հայաստանի վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը։
Գործարքի մանրամասներն առայժմ հայտնի չեն։
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան, ում թիմը երեկ նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը, յուրահատուկ կերպով անդրադարձել է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի աղմուկ հանած արարքին, ով «Չելսիի» հետ խաղի ժամանակ կծել էր Բրանիսլավ Իվանովիչին։
«Ինտերի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն խոսել է ակումբի համար նոր մարզադաշտ կառուցելու ծրագրերի մասին։
«Լիերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը կորակազրկվի այն բանի համար, որ «Չելսիի» հետ խաղի ժամանակ կծել է «ազնվականների» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին։
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին համեմատել է Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» հարձակվողներ Կրիշտիանո Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։
Արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբը ապրիլի 21-ին Արգենտինայի առաջնության «Բելգրանո դե Կորդոբա» թիմի հետ խաղից առաջ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ խաղադաշտ դուրս բերելով՝ «Եկե՛ք հիշենք Հայոց ցեղասպանությունը» գրությամբ պաստառ։
Ալեքս Ֆերգյուսոնի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Ասթոն Վիլայի» դարպասը։
Այսօր երեկոյան «Բարսելոնան» մարզում է անցկացրել Մյունխենի մարզադաշտում, որտեղ վաղը տեղի կունենա «Բավարիայի» հետ առաջիկա հանդիպումը։
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2-րդ տուրում սպիտակներով առավելության հասավ Ռուսաստանի թիվ մեկ շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ և այժմ իր ակտիվում ունի մեկ միավոր:
Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է «Բորուսիայի» հետ առաջիկա հանդիպման մասին։
Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի «Նիցայի» հետ խաղում (3։0) ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան դարձել է հիասքանչ գոլի հեղինակ, սակայն մրցավարները, ցավոք, չեն հաշվել այն։
Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Նիցային»։
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի կարևորության մասին, ինչպես նաև արգենտինացուն համեմատել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հետ։
Իսպանական ակումբը ռուս ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ալվարո Նեգրեդոյին փոխարինող, ով այս ամռանը կարող է հեռանալ թիմից։
Ֆրանսիական հանրահայտ Canal + հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։
Անգլիայի առաջնության 34-րդ տուրի այսօրվա խաղային օրվա ծրագիրն ավարտվեց «Լիվերպուլ» – «Չելսի» հանդիպումով։
Այսօր Փարիզում մեկնարկած Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի առաջին տուրում Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով անակնկալ պարտություն կրեց Չինաստանի ներկայացուցիչ Լիրեն Դինից:
Հեղիանակավոր ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Ա Սերիա։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնվել է Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ առաջին հանդիպման հայտացուցակում։