Բաժիններ՝

Սուարեսը փրկում է Լիվերպուլին պարտությունից. Անգլիայի առաջնություն (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրի այսօրվա խաղային օրվա ծրագիրն ավարտվեց «Լիվերպուլ»«Չելսի» հանդիպումով։

Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2։ Այսօրվա խաղում հաշիվը բացել է «Չելսիի» կիսապաշտպան Օսկարը (26ր.)։ Երկրորդ խաղակեսի սկզբում պատասխան գնդակի հեղինակ դարձավ Դանիել Սթարիջը (52ր.)։ Էդեն Ազարը 57-րդ րոպեին 11-մետրանոց նշանակետից կրկին առաջ մղեց իր թիմին։ Սակայն վերջին խոսքն ասացին տանտերերը․ Լուիս Սուարեսն ավելացված ժամանակի 7-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ մեկ միավոր պարգևելով իր թիմին։

34-րդ տուրից հետո «Չելսին» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, «Լիվերպուլը»՝ 7-րդ։


Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930