
Ռոնալդուն ուժեղ է Մեսսիից. Սկոլարի

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին համեմատել է Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» հարձակվողներ Կրիշտիանո Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։
«Մեսսին ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն Ռոնալդուն նրանից ուժեղ է։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները Մեսսիին ընդունում են որպես մեծ աստղի։ Մինչդեռ իմ կարծիքով՝ «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են, որ Ռոնալդուն այդքան ուժեղ է և նախանձում են նրան։
Բայց կրկնում եմ՝ Ռոնալդուն չի զիջում Մեսսիին։ Ինձ համար լավագույնը Կրիշտիանոն է», – Սկոլարիի խոսքերն է փոխանցում AS-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը