Բաժիններ՝

Բավարիան շատ ուժեղ է, սակայն մտադիր ենք հաղթել. Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ առաջիկա հանդիպման մասին։

«Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ցանկացած մրցակից վտանգավոր է։ Սակայն «Բավարիան», երևի, կրկնակի վտանգավոր է։ Այս տարի մյունխենցիները շատ ուժեղ են։

Նախորդ մրցաշրջանի համեմատ՝ «Բավարիան» բարելավել է իր խաղային որակները։ Մեզ շատ բարդ խնդիր է սպասվում։

Սակայն «Բարսելոնան» մտադիր է հաղթել։ Չնայած մրցակցի ուժին՝ մենք մտադիր ենք խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930