Նախագծի ներկայացուցիչները այցելել են նաև Երևանի մանկան տուն, ծանոթացել երեխաներին մատուցվող խնամքի ծառայություններին, շփվել երեխաների հետ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Կամո Աղաջանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին թվում է՝ արդեն վերջ, Արցախից ազատվել են, մնում է վերջին տախտակներն էլ խփեն ու վերջնական մոռանան, բայց այդպես չի լինելու՝ մինչև վերջ պայքարելու են։
Գործող 3 խումբը վերաձևավորվել է 4 նոր խմբի, որոնցում ներգրավված հասցեներին և ժամանակացույցին կարող էք ծանոթանալ առանձին ներկայացրած հրապարկումների մեջ։
Թունելը սպասարկող ընկերության աշխատակիցների կողմից տվյալ դիտահորն ապամոնտաժվելու է, և տեղադրվելու է նորը։
Արցախում հոգեհանգստի կարգ է կատարվել՝ Գեղարքունիքում ողբերգության զոհ դարձած 15 զինծառայողների համար
Դատախազական հսկողության ներքո կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն:
Հունվարի 24-ի ցերեկը, 25-27-ին, 28-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ:
ՀՀ քննչական կոմիտեն գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել, այդպիսիք լինելու դեպքում սահմանված կարգով իրավական ընթացակարգ կապահովվի»։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Հոգաբարձուների խորհուրդը 2023թ.-ի հունվարի 19-ին նիստ էր հրավիրել, որի ընթացքում քննարկվել և անվավեր էր ճանաչվել ՀԳՊԱ-ի Հոգաբարձուների խորհրդի 2022-ի դեկտեմբերի 16-ին կայացած ՀԳՊԱ-ի ռեկտորի ընտրությունը: Տեղեկությունը 168.am-ին հայտնեցին Գեղարվեստի պետական ակադեմիայից՝ հավելելով, որ նիստի օրակարգում ներառված հաջորդ կետով ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Այվազյանը:
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բռնագանձման ենթակա գումարներն ստանալու համար կարիք չկա դիմելու ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:
Արցախում վաճառվող անորակ բրինձ գնած քաղաքացիները կարող են այն վերադարձնել և ստանալ կտրոնը
Ադրբեջանական կողմի միջամտությամբ Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի խափանման և գազամատակարարման՝ պարբերական դարձած անջատումների պայմաններում էլեկտրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել:
Մահացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանը:
Որևէ տեսակի ապրանք Արցախ չի ներմուծվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Տավուշի բաժին է ներկայացվել 37-ամյա Արմեն Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Հունվարի 21-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագենի» վարորդը՝ 1986 թ. ծնված Գնել Սարգսյանը, մահացել է:
Երբեմն, տեսնելով աշխարհում տիրող աղետները, պատերազմները, ցավալի դեպքերը, սկսում ենք հարցնել Աստծուն, թե ինչու է թույլ տալիս, որ կատարվեն դժբախտություններ ու աղետներ աշխարհում։ Մինչև անգամ հասնում ենք մարդկության ստեղծման արմատներ՝ հարցնելով՝ ինչո՞ւ Նա թույլ տվեց, որ տեղի ունենա աշախարհում առաջին ոճրագործությունը՝ եղբայրասպանությունը։ Եվ ապա՝ ինչո՞ւ թույլ տվեց, որ Քրիստոս միայնակ մնա Խաչի վրա՝ ասելով․ «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Մատթ․ 46։27)։
Միջոցառման կազմակերպիչներն են Noor Games-ը և Tumo Labs-ը:
Նա ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով քննարկվող նախագծին, նկատեց. «Այդ նույն կերպ՝ պաթոսախառն, իրենք 2018 թվականին էին գյուղատնտեսության զարգացման ծրագիր գրել: Հստակ պետք է գործառույթները ցույց տան՝ ինչ միջոցներով են անում, ինչքան, ինչպես ու ինչ մեթոդաբանությամբ:
Հունվարի 22-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարևանի բնակարանի ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է ներսում մարդ լինի:
«Ես ուզում եմ զգուշացնել վաղ թե ուշ կատարվելիք մի աղետի մասին, որ երբ այն տեղի ունենա` ոչ ոք չասի, թե չգիտեր դրա վերահաս վտանգի մասին։ Շինարարական բումն ուղեկցվում է աննորմալ քանակի գրունտի դուրսբերմամբ, ու ոչ ոք չի հետաքրքրվում, թե այդքան գրունտն ուր է տեղափոխվում։ Իսկ տեղափոխվում է այն ապօրինի ձևավորված աղբանոցներ։ Այսպիսի մի աղբանոց է Զովունու էլեկտրաենթակայանի տակ` Հրազդանի կիրճի աղբանոցը, որը, ըստ արբանյակային պատկերների՝ վերջին 5 տարում մեծացել է մոտ չորս անգամ»։
25-ամյա վարորդ Այվազ Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Հետախուզվողի ներկայանալու մասին տեղյակ է պահվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ:
Թեկնածուականների առնչությամբ 2022 թվականի առանձնահատկությունն այն է, որ այս անգամ պաշտպանությունները գրեթե հավասարապես բաշխվել են բնական և հումանիտար թևերում: Սովորաբար, հումանիտար թևում 20-30 տոկոսով ավելի թեկնածուական պաշտպանություններ են լինում:
Համլետ Դավթյանի ազգական Սամվել Դավթյանը պատմեց, որ մինչ զինվորական ծառայության մեկնելը՝ Համլետը կորցրել էր մորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն և ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ զրույցի առիթը շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և Սյունիքի մարզում հանգրվանած արցախցիներին տրամադրվող աջակցությունն էր, սակայն հաշվի առնելով, որ Արցախի հանքարդյունաբերական ծրագրերը դարձել են շինծու պատրվակ Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափման համար, անդրադարձ եղավ նաև ոլորտին և ստեղծված իրավիճակին։