Բաժիններ՝

«Օպելում» հայտնաբերվել են մեքենաներից գողացված կողային հայելիներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 11-ին, ժամը 13.20-ին, Հալաբյան փողոցում, գողություն կատարելու, ինչպես նաև ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել երեք երևանցու` մեկի վարած «Օպելով» հանդերձ:

37-ամյա վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա կաթուցիչ:

Մեքենայի սրահում նկատելի էր թղթե տոպրակ` լցված տարատեսակ մեքենաների կողային հայելիներով, որոնք, ըստ նախնական տեղեկության, գողացվել էին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված տրանսպորտային միջոցներից:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930