![](/banners/BeFunky-design.jpg)
36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/kalanq.jpg)
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, դեկտեմբերի 9-ի ժամը 22.30-ին Ֆանարջյան փողոցի 1 նրբանցքում հայտնաբերել, ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել 36-ամյա տղամարդու:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարտականի ձևափոխված 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 6 ձևափոխված փամփուշտներով:
Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քանաքեռ Զեյթունի քննչական բաժին: