 
                        Արմավիր քաղաքում բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը. կա տուժած
 
                                    Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 20/5 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 34-ամյա Մարատ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 20-ամյա Հայկ Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Երջանիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով Արմավիրի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Opel»-ը բախվել է ծառին և կիսակողաշրջվել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        