Արդեն երեք տարի՝ 2009 թ-ից, նա հայտնվել է փողոցում: Նախկինում բնակվել է Օրբելի 8 շենքի բնակարան 73 հասցեում՝ քրոջ տանը, ով ժառանգ չուներ: Քրոջ մահից հետո Էմմա Սահակյանի մյուս քրոջ աղջիկը՝ Սուսաննա Մարգարյանը, կեղծ փաստաթղթերով տիրացել է բնակարանին, առանց Էմմա Սահակյանին զգուշացնելու հանել նրան գրանցումից և բնակարանից գողացել նրա ողջ ունեցվածքը և փաստաթղթերը:
Շղթայական վթարի հետևանքով զոհվել է 9 և վիրավորվել 34 մարդ: Վթարից անմիջապես հետո դեպքի վայրում հավաքվել են մեծ թվով շտապօգնության մեքենաներ, որոնք վիրավորներին փոխադրել են մոտակա հիվանդանոցներ: Տարվում է հետաքննություն:
Արագածոտնի մարզի Արուճ -Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում սեպտեմբերի 24-ին ժամը 16.30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Գազ 33081» մակնիշի ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանը շարունակում է գտնվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին տեղեկացնում են ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուղևորուհին գլխով հարվածել է ավտոմեքենայի սրահում գտնվող երկաթյա ձողին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Նիստին կմասնակցի «Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը, որից հետո կպատասխանի լրագրողների հարցերին:
Տիկին Գայանեի փոխանցմամբ՝ դստերը տարել են Թուրքիա՝ խոստանալով, որ երեխայի է խնամելու, սակայն Տրապիզոն քաղաքում ստիպել են չորս ամիս շարունակ զբաղվել մարմնավաճառությամբ՝ նախապես նրանից խլելով բոլոր փաստաթղթերը.
Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է 182.379 հաշմանդամ: Ինչպես հաղորդում են բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից, նրանցից 11.057-ը՝ 1-ին, 86.402-ը` 2-րդ, 76.764-ը` 3-րդ խմբի հաշմանդամներ են:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Հնդկաստանի Ասամ նահանգի իշխանությունները հայտարարում են, որ աղետի հետևանքով կարող են տուժել ավելի քան 1 մլն մարդիկ, շատերը ստիպված են լքել իրենց տները:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա` ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ այնուհետեւ նաեւ` ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության ու կառուցապատման մրցութային հանձնաժողովի նախագահ Գ. Մարտիրոսյանը, չկատարելով ՀՀ Կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար նախատեսված մրցույթի անցկացման կարգը, «Հրապարակային սակարկությունների» մասին ՀՀ օրենքի եւ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների կոպիտ խախտմամբ, պաշտոնեական փաստաթղթերում` հողամասերի վարձակալության եւ կառուցապատման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտերում եւ մրցույթի արդյունքներով կազմված արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` հաղթող է ճանաչել նախապես որոշված եւ մինչ այդ տարածքներն ապօրինի փաստացի զբաղեցնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:
Մեղավոր ճանաչվելու դեպքում Բուգինգոյին սպասվում է այդ երկրի համար առավելագույն՝ 21 տարվա ազատազրկում:
Քիչ առաջ Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա էր կազմակերպել Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի բակում: Բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանի փոխանցմամբ` ակցիայի նպատակը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ներկայացուցիչներին տեղեկացնելն է, որպեսզի վերջինս չֆինանսավորի ՎՏԲ բանկին, քանի որ հենց այդ բանկն է ֆինանսավորում Թեղուտի ծրագիրը:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, այսօր`սեպտեմբերի 25-ին մեկնարկել է «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պայթեցնելու փորձ կատարած, ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Խոսքը ինտերնետը «ֆիլտրով անցկացնելու» եւ անցանկալի կայքերը արգելափակելու տեխնիկական հնարքների, ինչպես նաեւ համացանցում ազդեցություն վաստակած ընդդիմադիր գործիչներին վարկաբեկելու կամ բանտարկելու մասին է։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այրվել է «ՀԷՑ» ՓԲԸ-ին պատկանող «Գազել» մակնիշի 685 ԼՍ 64 պետհամարանիշով ավտոմեքենայի ցուցիչների վահանակը:
Հիշեցնենք, որ 168.am-ի թղթակիցը երեկ՝ դեպքի օրը, այդ մասին տեղեկատվությունը պատրաստելիս փորձել էր մանրամասներ ստանալ պաշտպանության նախարարությունից, սակայն ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անհասանելի էր:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.30-ին, Աբովյան փողոցի թիվ 41/2 հասցեի դիմաց, թիվ 38 երթուղու միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 62-ամյա ուղևորուհին միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Աշտարակի խճուղում` Վահագն Թաղամասի մոտակայքում այսօր` սեպտեմբերի 25-ին, ժամը 00.03-ի սահմաններում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի 55 ՕԼ 775 պետհամարանիշով եւ «ԿԱՄԱԶ» մակնիշի 357 ԼԼ 17 պետհամարանիշով բեռնատարը: Բախման հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդ` 31-ամյա Արտակ Թադեւոսյանը տեղում մահացել է:
«Իրական Հայաստան» նախաձեռնությունը կոչ է անում Երևանի քաղաքապետարանին պարզաբանումներ ներկայացնել խնդրո առարկայի վերաբերյալ:
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Այս պահի դրությամբ հանրապետությունում տեղադրված են 45 արագաչափեր ու 25 տեսախցիկներ: Բոլոր տեսախցիկները տեղադրված են Երեւանի խաչմերուկներում, իսկ արագաչափերը բացի Երեւանից տեղադրված են նաեւ Երեւան-Սեւան եւ Երեւան-Աշտարակ մայրուղիներում:
Փակ շուկայի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև հաջորդ ուրբաթ: Թերթը նշում է, որ այս հուշարձան շենքը, որի սեփականատերն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, արդեն գրեթե կիսավեր վիճակում է: Շուկան ի սկզբանե սկսել է վերակառուցվել` առանց համապատասխան նախագծի և թույլտվության:
Օրինագծի դեմ է քվեարկել Շվեյցարիայի բնակիչների 70%-ը: Ի դեպ, Շվեյցարիան միակ քաղաքն է, որի բնակիչների կեսից ավելին կողմ է քվեարկել այս օրինագծին:
168.am-ի տեղեկություններով, այսօր երեկոյան պատահար է արձանագրվել Երևանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` զինվորներին տեղափոխող ավտոմեքենա է վթարի ենթարկվել, ինչի արդյունքում զինվորները հոսպիտալացվել են տարբեր հիվանդանոցներում:
«Գնացել եմ, թողել եմ տունս ընտնաիքս, հիվանդ ծնողներիս, երեխեքիս, էս հայրենիքի համար իմ կյանքն եմ ներդրել, ու ինչ…Մինչև հիմա դոմիկում եմ ապրում, հիվանդ եմ, կանտուզիա եմ ստացել, բայց տված 60 հազար թոշակը հիմա իմ քթից են հանում: Ասում են` թուղթ եմ կեղծել, ստորագրություն, այ մարդ պահանջում են փորձաքննություն, ընչի՞ չեն անում, ի՞նչ են ուզում»:
Բանվորները հրաժարվում են մեկնաբանություններ տալուց:
79-ամյա Մարգարիտա Մուրադյանը 20 տարուց ավելի փախստականի պիտակը շալակած ապրելուց հետո փախստականի կարգավիճակով էլ ճանապարհ կընկնի դեպի էն աշխարհ: Բաքվից փախածներին մեր պետությունը փախստականի կարգավիճակ տվեց, բայց ինքը` պետությունը, փախավ փախստականներից: Փախստականներից շատերն իրենց հետ թաղեցին 88-ից հետո իրենց խեղված ճակատագրերի մասին պատմությունները: Ոմանք այսօր էլ իրենց խեղված ճակատագրերի մասին շարունակում են աղաղակել, բայց, քանի որ պետությունը փախած է փախստականներից` նրանք էլ իրենց հետ կտանեն իրենց խեղված ճակատագրերի մասին պատմությունները:
«Այդ հիվանդությունը կարող է ունենալ ինֆեկցիոն, տոքսիկական կամ ալերգիկ բնույթ: Մենք դեռ չենք կարող ասել՝ ինչն է դարձել Պավել Սերգեևիչի մոտ նման հիվանդության սկզբնապատճառը: Այս մասին կարող ենք խոսել միայն անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններից հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին, կապված «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ…
Ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու արդյունքում մահացած ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հայրը՝ Գագիկ Ավետյանը, փաստաբան Տիգրան Եգորյանի միջոցով փոխանցել էր, որ ինքը չի ցանականում մասնակցել դատական նիստին:
Որդեկորույս ծնողներն ընդամենը մեկ բան էին ուզում` արդարություն: Նրանք պահանջում են պատժել իրենց զավակների մահված իրական մեղավորներին: