«Հիմա ծայրը ծայրին հասցնում եմ, բայց հաջորդ ամիս, օրինակ, չգիտեմ՝ որտեղից պետք է տան վարձը տամ, երեխաներիս համար հաց գնեմ։ Արցախում ամուսինս ստանում էր 49.000 հաշմանդամության թոշակ, այստեղ ստանում է մոտ 37.000 դրամ, որը տալիս ենք իր դեղերին։ Երեխաներս նպաստ չեն ստանում, իսկ Արցախում ստանում էինք, տարբեր փաստաթղթեր եմ հավաքել, ներկայացրել եմ, ասում են՝ չի հասնում։
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 10-ին, ժամը 11։24-ին ահազանգ է ստացել, որ Տանձավեր գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում 20-աամյա Ռազմիկ Թ .-ն Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Մասիսի կամրջի մոտ, իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել բետոնե սյուներին։
Այն ժամանակվա ուսանողները մի քիչ պարփակված էին, ազատությունը սահմանափակ էին օգտագործում, բայց ինձ դուր է գալիս այս ժամանակվա երիտասարդների ուսանողական կյանքը: Ես իրենց հետ երիտասարդացել եմ:
Մեծ Պահքի hինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի: Իր անունը ստացել է «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ից: Պատմությունը, սակայն, ոչ թե դատավորի անիրավությունների, այլ աղոթքի մասին է: Oրվա խորհուրդն է՝ աղոթքի մեջ լինել հաստատակամ, հավատքի մեջ՝ ամուր, նշում է Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Նկարչուհի Արևիկ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարկել՝ գրելով․ «Առավոտ, լույսը բարի չէր արտֆուդի համար, երեկոյան մաֆիան խաղից հեռացրեց նրան։
Գժուկը Մեղրիի տարածաշրջանի Լիճք գյուղում:
Մարտի 9-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Մարտի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-14 սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Մենք` մեղավորներս, ջանանք իմանալ, թե ի՞նչ է գթությունը: Ընչաքա՛ղց, ուսանի՛ր ինչպես բարեգութ լինել: Եղբայրնե՛ր, աշխարհում միմյանց կարեկից լինենք ճշմարիտ կարեկցությամբ, լի ամենայն մարդասիրությամբ, քանի դեռ նենգադավը այնքան ուժ չունի, որ առևանգի մեր հոգիները: Ինչը որ հայտնի է դարձել ինձ Սուրբ Հոգով, հարկ է որ ամենքն իմանան: Եթե ես անխոհեմ եմ և չեմ պահպանել իմ ուսանածը, թող մեկ ուրիշը ուսանելով պահպանի: Եթե խոսքը մեռած է ինձանում, ապա թող մեռած և անպտուղ չլինի ձեզանում: Չթաքցնե՛նք տաղանդն Արքայի, կյանքով լեցուն սերմե՛ր գնենք դրանով:
Հունվարի 26-ից փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում միջազգային «Ipsos» հետազոտական ընկերությունը 29 երկրի քաղաքացիների շրջանում «Ինչե՞րն են անհանգստացնում աշխարհին» խորագրով հարցում է անցկացրել:
Թուրքիայում գրոծող «Դադարեցնենք կանանց սպանությունները» հարթակը հրապարակել է զեկույց, որը վերաբերում է 2024-ի փետրվարին իրականացված կանանց սպանություններին:
Դեռ մանկուց հետաքրքրված լինելով պատմությամբ՝ միշտ երազանքի պես ձգտել եմ տեսնել իրական հայ ազնվականի և ինձ թվացել է, թե նրանց խոսքը, կենսակերպը, մտածողությունը պետք է լինի տարբերվող, այլ՝ ոչ սովորական։ Ճակատագրի բարեհաճությամբ՝ ես ոչ միայն տեսել եմ նման մարդու, այլև պատիվ եմ ունեցել շփվել, զրուցել նրա հետ և զգուշավոր ակնածանքով ինձ իրեն մտերիմ համարել, քանի որ նաև ընկերոջս հայրն էր:
Նախատեսում են նաև խաղահրապարակներ կառուցել տարածքում:
Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, թիվ 2 արտադրամասում տեղի է ունեցել աղյուսե վառարանի փլուզում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած (Վ․ Կ․, ծնված 1990 թ. և Ս․ Ն․, ծնված 1977 թ.) տեղափոխվել է Աբովյան ԲԿ:
Այսօր՝ մարտի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում 31-ամյա Տիգրան Ա.-ն իր վարած «Nissan March» մանկիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արմեն Դ.-ին:
Մարտի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում:
Ծրագրի արժեքը կազմում է 2,67 մլրդ դրամ: Բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակակից տեխնիկական սարքավորումներով:
Թաղման արարողությունը՝ մարտի 13-ին ժամը 13:00-ին նույն վայրից:
Մարտի 9-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:54-ին, մարվել՝ 11:24-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ), հյուրասենյակի գույքը, ներսենյակային դռներ և պատուհաններ
Գ․ Գևորգյանը վիճաբանել է 30-ամյա Անահիտ Կ․-ի ընկեր, ոմն Հովոյի հետ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ․ Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Արամայիս Ս․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, բախվել ծառերին և հայտնվել դեսպանատան պարսպի մոտ՝ կանաչ «գազոնում»։
Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքեվ վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Արտյոմ Մ․-ն իր վարած «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 73-ամյա Գեորգի Ա․-ին։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հորդորում է վաղվա գործերն այսօր անել։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ վաղը Հայաստանում անձրև, ամպրոպ ու ձյուն է սպասվում։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Մեծ Պահքը կիսվեց. Միջինք է: Օրը հիշեցնում է, որ մինչև Հիսուսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, մնացել է զղջումի ու ապաշխարության քսանչորս օր:
Վրաստանում 2023 թվականին լրագրողների նկատմամբ բռնության 45 դեպք է գրանցվել, նշված է «Transparency International Georgia» (TI) հասարակական կազմակերպության զեկույցում: