ՀՀ քաղաքացիություն ստանալը կդառնա 50, քաղաքացիությունից հրաժարվելը` 150.000 դրամ
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունեց քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնելու նախագիծը, որին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 33։
Հիշեցնենք, որ քաղաքացիություն շնորհելու համար տուրքը մինչ այսօր 1000 դրամ էր, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար՝ 25.000 դրամ։
Օրինագծի հեղինակը Ներքին գործերի նախարարությունն է, ըստ որի՝ մաքսատուրքերի բարձրացումն անհրաժեշտ է, որպեսզի դրանք համարժեք լինեն ինչպես երկրում առկա գներին, այնպես էլ «հարգանք պահպանվի պետական այն ինստիտուտի նկատմամբ, ինչպիսին քաղաքացիությունն է»: