Բաժիններ՝

49-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հունվարի 20-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 49-ամյա մի տղամարդ Էջմիածին քաղաքում իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` ձեռք է բերում և վաճառում առանց համապատասխան դրոշմավորման և մակնշման ծխախոտներ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Տեղեկությունը ստուգելու նպատակով նույն օրն իրավապահներն այցելել են նշված հասցե: Բանավոր հարցմանն ի պատասխան տղամարդը նշել է, որ խանութում ունի վաճառելու նպատակով պահած` առանց համապատասխան դրոշմավորման և առանց QR մակնշման ծխախոտներ և պատրաստ է ներկայացնել դրանք:

Նա ձերբակալվել և ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդը ներկայացրել է 869 տուփ առանց դրոշմանշի և մատնանշման տարատեսակ ծխախոտներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031