Պետությունը քաղաքացին է, ինքն ուզի՝ ես այստեղ կլինեմ, չուզի՝ չեմ լինի. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն մեղադրանքներին և արձանագրումներին, որ իրենք իրենց տված խոստումները չեն կատարում:

«Եթե տեղում նստենք, ոչ մի բան տեղի չի ունենալու, անընդհատ ասենք՝ եկեք՝ այս բարեփոխումը չանենք, պրոբլեմ է լինելու: Ցանկացած բարեփոխում իր հետ բերում է պրոբլեմ, բայց այդ բարեփոխումը չանելը նշանակում է համակերպվել արդեն իսկ եղած պրոբլեմի հետ, լեգիտիմացնել այդ պրոբլեմը: Դրա արդյունքում ո՞վ է տուժում. տուժում է պետությունը: Պետությունն ո՞վ է, այդ թվում՝ նաև այն քաղաքացիները, ովքեր այդ հարցերը բարձրացնում են: Ամեն հարկ վճարող, ամեն քաղաքացի պետք է հասկանա, որ պետությունը ես չեմ, պետությունն ինքն է, որովհետև ինքը կուզի՝ ես այստեղ կլինեմ, չուզի չեմ լինի այստեղ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է դադարենք ֆորպոստ լինելուց, հպատակ լինելուց, պետք է պատասխանենք մի պարզ հարցի՝ ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, թե՞ չենք ուզում, ուզո՞ւմ ենք ունենալ ինքնիշխանություն, անկախություն, թե՞ դա մեզ համար ընդամենը ֆուտլյար է: Ես այսօր հպարտությամբ ասում եմ, որ մենք այդ ֆուտլյարից դուրս ենք եկել: Մենք այսօր չենք գնում մեր պետության համար ձեռ պարզում սրան-նրան, մենք մեր պետության համար ձեռ ենք պարզում մեր քաղաքացուն՝ էս պետության տիրոջը: Այդ քաղաքացին պետք է կանգնի ֆորմալ, կարող է՝ մեր կողքին, բայց րրականում՝ ինքն իր կողքին, որովհետև այդ գումարն ինձ չի տալիս, ես վարձու աշխատող եմ իր համար, այլ տալիս է ինքն իրեն, աջ գրպանից հանում է, դնում է ձախ գրպանը: Եվ այն, որ ստվերում է, այդ գումարն ինքը կորցնում է:

Կարող է՝ մի հեռուստացույց ավել է առնում, բայց իր թոռնիկի կրթությունից այդ հեռուստացույցի հլա մի բան էլ ավել չափով հետ է վերցնում: Ես չեմ ասում՝ պրոբլեմ չի լինելու, ես ասում եմ՝ պրոբլեմ լինելու է: Հենց դրան հանդիպենք, կգանք, կքննարկենք, թե ոնց ենք լուծում»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս