
Թուրքիայում սուգ է հայտարարվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Անդրադառնալով հունվարի 21-ին հյուսիսային Բոլու քաղաքի «Kartalkaya» լեռնադահուկային հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհին՝ նա մեկօրյա սուգ է հայտարարել երկրում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը նաև հայտնել է, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ընթանում են աշխատանքներ:
«Նրանք, ովքեր պատճառ են եղել այսպիսի աղետի, օրենքի առաջ պատասխան են տալու»,- վստահեցրել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 76-ի, իսկ վիրավորներինը՝ 51-ի: Դեպքի առնչությամբ ձերբակալվել 9 քաղաքացի։