Հավատի ճանապարհը դպրոցի նման մի բան է, աստիճանաբար պետք է անցնել դասերը և զարգացնել գիտելիքներ, հղկել հոգին: Այդ ճանապարհին լինում են փշոտ պահեր, նեղվածություն, ինչուների շրջան: Այդ ամենը հարկավոր է, որպեսզի էլ ավելի ամրանա հավատքը, համոզմունքը: Այո, ինձ մոտ էլ են եղել տարակուսանքի և թևաթափության, հուսահատության պահեր, սակայն միշտ Տերը հմտորեն ուղարկել է մարդկանց, հոգևորականների և ուղղակի գիտելիք, որպեսզի ես չշեղվեմ և էլ ավելի ամուր քայլեմ իմ ուղով:
Շիրակի մարզային ոստիկանության ամփոփագրերի տվյալների համաձայն այս տարի հանցագործությունների թվի աճ գրանցվել է, ավելացել են նաև բացահայտումները:
Օգոստոսի 29-ին, ժամը 20.30-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է էտապավորվել 1977 թ. ծնված Անդրանիկ Ե.-ն:
Բացի այդ, նույն աշխատակիցը նախազգուշացրել է Լաուրա Ե.-ին ոստիկանների կողմից որդուն ձերբակալելու մտադրության մասին և հորդորել է բացակայել տնից ու թաքնվել:
Օգոստոսի 29-ին, ժամը 13.05-ին,1968 թ. ծված Կամո Կ.-ն զանգահարել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ երկու անհայտ անձինք` մոխրագույն ավտոմեքենայով, ժամը 13.00-ի սահմաններում Լանջառ-Լուսաշող ճանապարհից գողացել են իրեն պատկանող մեկ գլուխ հորթը և շարժվում են Վեդի քաղաքի ուղղությամբ:
Օգոստոսի 30-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Անցյալ տարի առաջին դասարան է հաճախել 2250 աշակերտ, իսկ հաջորդ տարի այդ թիվը 2500-ից կավելանա, վստահեցրել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ վերջին երկու տարվա աճը պայմանավորված է Արցախյան մեծ հարսանիքով, որի ընթացքում ամուսնացել է շուրջ 700 զույգ եւ այսօր այդ զույգերի երեխաներն են դպրոց հաճախում։
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունի հետևանքով տուժած 4 զինծառայողներից 2-ը կորցրել են ստորին վերջույթները, իսկ մյուս 2-ն ստացել են համեմատաբար թեթև վնասվածքներ:
Օգոստոսի 30-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1982 թ. ծնված Արման Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.10-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 117-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40-45 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Հանդիպման ընթացքում Յ. Ջավադյանը վարչապետին է ներկայացրել Սարսանգի ջրամբարի ջրի ոռոգման նպատակով օգտագործման նախագիծ, որով նախատեսվում է ոռոգովի դարձնել Մարտակերտի շրջանի մինչև 18 հազ. Հեկտար հողատարածք:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Ծովագյուղից Դիլիջան տանող միջպետական նշանակության ավտոճանապարհով (Մ-4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:00-ից:
Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են սահմանը: Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 31-ից:
Ստացվում է, որ, համալսարաններում աշխատելով, մենք ստիպված ենք լինելու սոցիալական վճար կատարել ոչ միայն համալսարաններից ստացվող ցածր աշխատավարձից, այլև մասնավոր ընկերության համեմատաբար բարձր աշխատավարձից: Հետևաբար, համալսարաններում աշխատելը մեզանից կպահանջի ոչ միայն ժամանակի հատկացում, այլև կհանգեցնի համալսարաններից դուրս մեր կողմից ստացվող եկամտի նվազմանը, իսկ այդ նվազեցվող եկամուտը հաճախ ավելին է լինելու, քան համալսարաններից ստացվող աշխատավարձը:
«Խշխշոցի, ճաքելու նման ձեներ առա, ըսի վայթե երկրաշարժ է: Ուզեցա տեղիցս ելնեի, օր լույսը վառեի, էն էլ չհասցրեցի: Վերեւից էդ ծանդր բաները թափան վրես, գոռացի աղջկաս, թե Սուսան, Սուսան հըլը արի տես ի՞նչ էղավ»:
35 օրվա ծառայող էի, դեկտեմբերի 31-ին տարան գոսպիտալ, որտեղ մեկ շաբաթ պարկելուց հետո գիտակցությունս կորավ ու ընկա կոմայի մեջ, տեղափոխեցին Ջաբրայիլի գոսպիտալ, հետո Ստեփանակերտ, որտեղից էլ ուղղաթիռով 2012 թ-ի հունվարի 12-ին տեղափոխեցին Էրեբունի կլինիկական հիվանդանոց:
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը փոքր ՀԷԿ-երի կողմից սոցիալական եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման և մեղմացման նպատակով առաջարկել է օգտվել «Փոքր ՀԷԿ-երի կայուն զարգացում էներգիայի հուսալիության համար» նորվեգա-հայկական համագործակցության ծրագրի շրջանակներում մշակված առաջարկներից:
«Սիսիանում էր ծառայում: Ծառայությունից գոհ էր, հաճախ էինք խոսում: Ցերեկը զանգեց, հավեսով խոսեց, տրամադրությունը լավ էր: Գիշերը 10-ին ինձ ասացին դեպքի մասին: Սկզբում ասում էին՝ թե երեխեն տնեցիների հետ խոսացել է, իրեն վատ է զգացել, խփել է ինքն իրեն: Հետո էլ ասեցին՝ ընկերն է խփել էրեխուն: Բայց ինձ ասեցին, որ իրականում սնայպերն է խփել էրեխուն»:
«Տարբեր տեսակի չիպսերը, սուխարիները, որոնք ունեն տարբեր համեր, ևս վաճառվում են բուֆետներում, իսկ դրանք կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ: Առկա են նաև ուկրաինական կոնֆետներ, որոնց ռադիացիայի ստուգված լինել-չլինելը մենք չգիտենք: Իսկ ռադիացաիան ունի կուտակվելու հատկություն, այսինքն՝ օրգանիզմից դուրս չի գալիս և ինչ-որ հասակում առաջացնում է հիվանդություն»,- նշեց նա:
Սուրեն Սուրենյանցը նորից հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ կրկին նույն մեղադրանքով՝ խարդախության համար:
2014թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը:
Ծեծկռտուքի պատճառը եղել է կառուցապատման աշխատանքները, որոնք խանգարել են հարակից խանութի սեփականատիրոջը:
«Խոսեցինք ընտանեկան թեմաներով, իր առողջական վիճակից, անձնական: Հակոբն ասաց, որ շատ լավ է, սպորտով է զբաղվում, լեզուներ է սովորում ու ձայնից զգացվեց, որ արդեն իր վիճակը լավ է՝ բնականաբար ազատության մեջ լավ պետք է լինի արդեն»:
Խորհրդակցությունից հետո նախարար Երիցյանը նշել է, որ քննարկվել են մի շարք հարցեր՝ առաջիկայում մարզում ստեղծվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ կապված:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Պարզվում է կրակելու կասկածանքով ձերբակալված Արսեն Ավագյանը «Աստաֆյան» համալիրի սեփականատեր Դելոյի որդի Տուգոն է:
«Այս հանդիպումները, համոզված եմ, ոչ միայն զուտ բարոյական նշանակություն ունեն, այլև, վստահաբար կարող ենք ասել, նպաստում են նաև մեր զինվորների մարտական ոգու բարձրացմանը, քանի որ նրանք մի հերթական անգամ համոզվում են, որ հարազատ քաղաքը, մենք բոլորս իրենց կողքին ենք: Ուզում եմ նաև հավաստիացնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մեր զինվորների և, ընդհանրապես, մեր բանակի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը եղել ու լինելու է շարունակական և մենք հետևողականորեն էլ ավելի ենք ամրապնդելու այդ կապերը»:
Օգոստոսի 29-ին, ժամը 20.20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնկի շրջանի հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը Թումանյան և Խանջյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Սուրեն Ի.-ին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին:
Օգոստոսի 30-ին, ժամը 01.32-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն-Զովաշեն ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրենք երեքով՝ քաղաքապետի եղբայրը, վարորդը՝ Կայծը, քաղաքապետի բարեկամը՝ Սուրիկ Գրիգորյանը, եկան եւ անձամբ ներողություն խնդրեցին ինձնից: Մենք հաշտվել ենք, հաշտության պայմանագիր ենք կնքել: Իրենք ընդունել են իրենց մեղքը։
Բոլոր այն գրողները, որոնց շրջանցել է բոլոր ժողովուրդների ու ժամանակների մեծագույն պարգևը՝ Նոբելյան մրցանակը (իսկ այդպիսի գրողները, եթե նկատել եք, մեծամասնություն են), մխիթարվում են նրանով, որ իրենց կարող են դասել այն հանճարեղ գրողների շարքին, որոնք ևս չեն արժանացել մրցանակին: Այս դեպքում խիստ տեղին է նշել Բորխեսի անունը: Նաև Նաբոկովի: