Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխությունների նախագիծը: ՀՀ արդարաատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց, որ օրինագծով հստակ մեխանիզմներ են սահմանվում, որոնք այսօր մեր երկրում գոյություն չունեն: Օրենքի նախագծի ընդունմամբ՝ անձնական տվյալների մշակման ու պաշտպանության կարգավորման ներպետական մեխանիզմները կհամապատասխանեցվեն եվրոպական ստանդարտներին: Ըստ նրա՝ դարաշրջանի պահանջները մղում են անհատական տվյալների ավելի բարձր պաշտպանության ապահովման և հզորացման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու: Օրենքի կիրառման նկատմամբ վարչական հսկողության մեխանիզմներ են սահմանվելու:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ սա մի նոր կարգավորում է ՀՀ համար և կոնկրետության մեջ դժվար է պատկերացնել՝ ինչի մասին է խոսքը: Նա հետաքրքրվեց, թե, օրինակ, եթե մի անձը զանգում է երկրորդին և երրորդի հեռախոսահամարն է ուզում, ի՞նչ իրավական հարթությունում են հայտնվում նրանք, կամ նախագահական ընտրությունների ժամանակ, ենթադրենք, մի ԶԼՄ տեղեկանք է պատրաստում թեկնածուի մասին, խախտո՞ւմ է օրենքը, և արդյոք թեկնածուն կարո՞ղ է արգելել, որ իր անձնական տվյալների մասին որևէ բան գրվի, կամ X կոռումպացված անձի տվյալներն է հետաքննում որևէ ԶԼՄ և պետք է ճշտի՝ առանձնատունը ում է պատկանում երրորդ անձի միջոցով, կամ` այդ ստեղծվող պետական մարմինը վերահսկելո՞ւ է երրորդ անձի հեռախոսահամար ուզելը:

Ա.Մկրտչյանը նշեց, որ օրենքում իսկապես համընդգրկուն ձևակերպումներ կան: Ըստ նրա՝ լրագրողական գործունեության համար ԶԼՄ-ի մասին օրենքն է իրավունքները սահմանում:

«Բախումները բացառելու առումով շատ զգուշավոր ենք եղել օրենքը գրելիս,- վստահեցրեց նա՝ նշելով, որ առանձին օրենքներով թույլատրված են իրավասությունները, հանրամատչելի տեղեկությունների մասով ևս,- Շատ տվյալներ կարող են հանրամատչելի լինել, բայց օրենքն արգելում է անձնական տվյալների մշակումն ու տարածումը՝ առանց անձի համաձայնության, դա փաստ է: Ընտրական օրենսգիրքը տարբեր հանրամատչելի ռեժիմներ է սահմանում տարբեր տեղեկատվության համար»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս