Հիվանդանոց տեղափոխված Ծովասար համայնքի 4 բնակիչների մոտ սննդային թունավորում չի հայտնաբերվել

2015թ. մարտի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովասար համայնքի 4 բնակիչներ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Գեղարքունիքի մարզային կենտրոնի աշխատակիցները, փաստը հայտնի դառնալուց անմիջապես հետո, պարզել են պատահարի հանգամանքները: Ըստ այդմ՝ նշված հիվանդների մոտ սննդային թունավորում չի ախտորոշվել:

Նրանք համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել բժշկական կենտրոնից բավարար առողջական վիճակում:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս