Կատարը հայտարարել է ծովային գործունեության անհապաղ վերսկսման մասին, ասվում է Տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Թեհրանի մետրոյի ցանցը շաբաթ օրը ժամը 17:30-ից (GMT 14:00) մինչև կիրակի ժամը 07:00-ը (GMT 03:30) գրանցել է ավելի քան 7 միլիոն ուղևորություն, համաձայն Tasnim գործակալության հրապարակած պաշտոնական տվյալների։
Հունաստանում ձերբակալվել է մի տղամարդ, որին կասկածում են Սալոնիկի՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի մերձակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհի պատճառ դառնալու մեջ, հաղորդում է Associated Press-ը։
Հայաստանի Հանրապետության անկախության վերահաստատումից չորս տարի անց՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Այս օրն առիթ է վերարժևորելու յուրաքանչյուրիս դերը սահմանադրական արժեքների պահպանման և դրանց գործնական իրացման գործում։ Այդ մասին ասված է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հորմուզի նեղուցով Օմանի երթուղով անցնող նավերի թիվը նվազագույնի է հասցվել այն բանից հետո, երբ մի քանի նավ կտրուկ փոխել են ուղղությունը շաբաթավերջին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնուն՝ Փոլ Փելոսիին, մեղադրանք է առաջադրվել Կալիֆոռնիա նահանգի Նապա շրջանում տեղի ունեցած վրաերթի և դեպքի վայրը լքելու համար, հայտնում է ABC News-ը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է՝ 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր։
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ, քաղաքական գործիչ և լրագրող Լարիսա Փարեմուզյանը։
Հուլիսի 5-ին՝ ժամը 02։30-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորապատ բնակավայրի 1-ին փողոցում գտնվող առանձնատանը կից շոգեբաղնիքում։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Սնվելը մարդու առաջնային պահանջմունքն է, իսկ խոհարարությունը՝ մի մասնագիտություն, որն անմիջականորեն կապված է մարդու կյանքի և առողջության հետ: Բայց արդյո՞ք միայն պրակտիկ փորձը բավարար է լավ խոհարար լինելու համար, և ի՞նչ ռեակցիաներ են կատարվում այն սննդի հետ, որն ամեն օր հայտնվում է մեր սեղանին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 5-ին՝ ժամը 11:30-18:00-ը, կդադարեցվի Չարենցավան քաղաքի 1-6 թաղամասերի, 11 թաղամասի ջրամատակարարումը:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի օրը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը Հայ Եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Այս մասին հայտնում են Qahana.am-ից։
Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2026 թվականի 1-ին եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8.9%-ով (193.7 լարիով) և կազմել 2363.8 լարի։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ադրբեջանի Խաչմազի շրջանում տեղի է ունեցել 3,1 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այսօր հուլիսի 5-ն է՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը: Այն մեր պետական տոնացույցում սոսկ հերթական հիշարժան ամսաթիվ չէ, այլ հնարավորություն է վերաիմաստավորելու մեր անցյալը, վերարժևորելու ներկան և վերահաստատելու մեր ժողովրդի, հասարակության և հատկապես գալիք սերունդների առջև ստանձնված ժողովրդավարական պետականության կերտման հանձնառությունը։
Սահմանադրությունը երկրում մարդկանց ապրելու կանոններ է սահմանում և էական է, թե ով և ինչպես է այդ կանոնները սահմանել։ Դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, և սա պետության կայունության ու զարգացման կարևոր նախապայման է։ Այս պայմանը մեր անկախությունից ի վեր էականորեն խախտված է, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չունի այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում։
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է, ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունը և այն արժեքային հիմքը, որի վրա կառուցվում են ազատությունը, ժողովրդավարությունը, արդարությունն ու իրավունքի գերակայությունը:
Այս տարիների ընթացքում մեր երկիրն անցել է բարդ ու պատասխանատու ճանապարհ՝ հաղթահարելով քաղաքական, անվտանգային և հասարակական բազմաթիվ մարտահրավերներ։ Այդ ընթացքում առավել ակնհայտ է դարձել, որ Սահմանադրության կենսունակությունը պայմանավորված է ոչ միայն դրա տառով, այլև դրա ոգու հանդեպ ձևավորված հանրային ու պետական վերաբերմունքով։
1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով՝ հետագայում հանրաքվեներով (2005, 2015) ենթարկվելով փոփոխությունների։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Կիրակի՝ հուլիսի 5-ին, Երևանում սպասվում է տաք ամառային եղանակ։ Առավոտյան օդի ջերմաստիճանը կլինի +21-ից +24 աստիճան, տեղումներ չեն սպասվում, կփչի թույլ հյուսիս-արևմտյան քամի։ Կեսօրին ջերմաստիճանը կհասնի +25-ից +29 աստիճանի, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև։ Երեկոյան օդը կսառչի մինչև +20-ից +26 աստիճան, սպասվում են անձրև և ամպրոպ։
Ֆրանսիայի օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է, որ շոգի պատճառով կիրակի՝ հուլիսի 5-ին, Ֆրանսիայի հարավի յոթ դեպարտամենտներում սահմանվել է նարնջագույն վտանգի ռեժիմ, հայտնել է Le Figaro-ն։
Լրջախոհ ու անկեղծ որևէ մարդ չպիտի համարձակվեր բարոյական առումով Հիսուսի գերազանցությունը վեճի առարկա դարձնել։ Թերևս ոմանք համաձայն չլինեն Նրա անձի՝ աստվածային բնույթ ունենալու մասին հնչած դավանաբանական խրթնաբանությունների հետ, սակայն երբ խնդիրը Հիսուսի սրբությանն է վերաբերում, ապա ամեն ոք համաձայն ու համերաշխ կլիներ այն հայտարարությանը, թե երկրի վրա ապրող մարդկանց որդիների մեջ ամենասուրբը, ամենաբարին ու ամենաարդարը համարվել կարող է միայն Հիսուս։
Կառավարությունը բյուջեն լցնելու խնդիր ունի ու ամեն անհեթեթ պատճառաբանությամբ այս ու այն տեղ ավելացնում է հարկային բեռը։
Վիճակագրության ազգային ծառայության մահացության թվի և մահվան պատճառների մասին նոր զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Վրաստանում մահացել է 44.319 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ (43.971 դեպք) 0.8%-ով (348 մարդ) ավելի է։
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության («Grostat») նախնական գնահատմամբ՝ 2026 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 6.4%, իսկ 2026 թվականի առաջին հինգ ամսվա միջին ցուցանիշը սահմանվել է 7.8%։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ պատմել են, թե վեճ է ծագել ավտոմեքենաներն արագ վարելու կամ չկայանելու հարցի շուրջ, ինչն էլ դանակահարության պատճառ է դարձել։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է 0.1 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 5.8 տոկոս։ Ինչ վերաբերում է տարեկան գնաճին, ապա Geostat-ի տվյալներով՝ այս ցուցանիշը 2026 թվականի հունիսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.5 տոկոս, իսկ ծխախոտի բացառմամբ տարեկան հիմնական գնաճի մակարդակը` 3.2 տոկոս։