ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 45-ամյա տղամարդու՝ Ա.Պարսամյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանը երեկ 168.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունները, որ Երևանի սուպերմարկետներում ու մոլերում տեղադրված «Էլ լոտո» խաղային ապարատները պատկանում են իր ընտանիքին: Նա հստակեցրեց, որ ապարատները տեղադրել է «Գուդ վին» ընկերությունը, որի բաժնետերն իր որդին է:
Այսօր կառավարության նիստում որոշվեց ՄԻԵԴ 3 վճիռները կատարելու համար բյուջեից 160 հազար եվրո հատկացնել: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց, որ պետք է փոխհատուցեն Բյուզանդի փողոցի նախկին բնակիչներին:
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ քրեական գործով ամենահետաքրքրական եզրակացությունը, որը նաև ինչ-որ առումով անսպասելի էր իրենց համար, դատաբժշկական և գենետիկական փորձաքննությունների եզրակացություններն են:
ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի www.policemonitoring.org կայքէջում մայիսի 13-ին զետեղված «ՀՀ ոստիկանության խոչընդոտները Դիտորդական խմբի աշխատանքներին հասել է իր գագաթնակետին» հրապարակումը հերթական փորձն է փաստերը խեղաթյուրված ներկայացնելու և ստվեր գցելու ՀՀ ոստիկանության բաց ու թափանցիկ աշխատանաքների վրա:
Մայիսի 14-ին, ժամը 09.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ջրանցքում քաղաքացու դի է հայտնաբերվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում մեկնարկել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը:
Դեռևս անհայտ պայմաններում Գառնի գյուղում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է Վազ 2121 մակնիշի 43 ՕՍ 399 համարանիշի ավտոմեքենան:
Մայիսի 14-ին, ժամը 06.20-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձնելով միակողմանի. անհրաժեշտ է օգնություն:
Մայիսի 13-ին, ժամը 08.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր.Նարեկացի փողոցի թիվ 15ա/1 շենքի ետնամասում, Փամբակ գետի ափամերձ ծառից կախված, հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի (մոտ 40տ. տղամարդ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 14-ին, ժամը 01.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 22-րդ փողոցում քաղաքացին ընկել է արտաքնոցի հորը և օգնություն է կանչում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 13-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ամբերդ պատմամշակութային համալիրի տարածքում հայտնաբերվել է Ա. Ա.-ի (ծնվ.1991թ.) կայծակահարված դին:
«Օրերս Հայաստանում գտնվող և ՀՀ իշխանությունննրին վարկային առատաձնռնությամբ երջանկացրած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չաբրարարտին իր մամլո ասուլիսում հանկարծ մտաբերեց, որ Հայաստանին խիստ անհրաժեշտ է ունենալ «բիզնես-օմբուդսմեն»:
Ցավում եմ, որ մարդիկ ճիշտ չգնահատեցին իրականությունը: Եթե մարդ գնում է պայքարի, ինքը պետք է միանշանակ չմտածի շահելու մասին, պայքարի ընթացքում լինում են կորուստներ, ես այդ ամեն ինչը կանխատեսել եմ, ես իշխանության դեմ դուրս չեմ եկել: Երբ ես անդամագրվել եմ ՀՀԿ-ի շարքերը, պաշտպանել եմ Անդրանիկ Մարգարյանի,Սերժ Սարգսյանի գաղափարները, շարունակելու եմ պաշտպանել, իսկ սա ընդամենը ընտրապայքար է:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը 2014 թվականի տարեկան հայտարարագրում գրառել է 960 մլն դրամ, 776 հազար ամերիկյան դոլար եւ 300 հազար ռուսական ռուբլի: Ընդհանուրը՝ մոտ 2,8 մլն դոլար:
Մեր տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին խոստացել է, որ բոլոր ջանքերը կներդնի եւ կաջակցի իշխանություններին՝ սահմանադրական հանրաքվեն Կոտայքի մարզում բարեհաջող անցկացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ նաեւ պաշտոնապես հաստատվեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, անմիջական մասնակցություն է ունեցել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում եղբայրներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների ծեծի պատմությանը, ՀՀ ղեկավարությունում սկսել են քննարկել նրա հետագա ճակատագրի հարցը:
Ատրճանակով սպանության սպառնալիքներ էր տվել, իսկ գիշերը՝ հրկիզել ավտոմեքենան:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի մայիսի 18-ից գործարկվելու է Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնացել և պարբերաբար՝ 2 օրը մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած անչափահասի հետ:
Ամբաստանյալներ Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը Վճռաբեկ դատարանին խնդրել էր բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել արդարացման դատավճիռ` հռչակելով իր պաշտպանյալների անմեղությունը կամ գործն ուղարկել նոր դատաքննության։ Միաժամանակ խնդրել է փոխել Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
Ընթացիկ տարվա հունիսի 27-ին, ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության և «Արենի փառատոն» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Ամարաս վանքի հարակից տարածքում առաջին անգամ կկազմակերպվի Թթի փառատոն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 16 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին:
Գյումրու Շտապբուժօգնության կայանը բնակչությանը սպասարկում է 12 ավտոմեքենայով, որոնք շահագործվում են հերթափոխով:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նորապատ գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, 1973 թ. ծնված Արշակ Ե.-ին և 1979 թ. ծնված Էդվարդ Բ.-ին:
Ընթացքի մեջ են նաև եգիպտացորենի ցանքսի աշխատանքները որի շրջանակներում արդեն կատարվել է 1969 հա ցանքս:
Գումարտակի հրամանատարը որոշում է կայացնում հակառակորդին վնասազերծելու համար հատկացնել ԿՀԴՊ ԳՎ ՀՆՎ ձերբակալման խումբը, որը զրահատեխնիկայի աջակցությամբ մոտենում է շինությանը և վնասազերծում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը:
Փախուստի դիմած կողոպտիչները բռնվեցին:
ՀՀ գործող օրենսդրությունը չի նախատեսում արտերկրում առողջական խնդիր ունեցող զինծառայողի բուժման համար ֆինանսական աջակցություն, եթե Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ բուժման իրականացումը:
Գունավոր մետաղ հայթայթելու տենդով տարված՝ երկաթուղին հոսանքազրկել էր: