ՀՀ տնտեսական աճը ավելի ցածր կլինի, քան ակնկալվող 1 տոկոսը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նավթի համաշխարհային գների անկումը շարունակվում է, ինչը նորանոր խնդիրներ է առաջացնում ռուսական տնտեսության համար։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտները կշարունակեն նվազել։

Նման հեռանկարը ոչ մի լավ բան չի խոստանում մեր տնտեսության համար։ Այս տարի ՀՀ կառավարությունը կանխատեսելէ մեր տնտեսության ընդամենը 1 տոկոս աճ, սակայն նման հաշվարկը արվել է մասնավոր տրանսֆերտների հետագայում չնվազելու հույսերի հիման վրա։ Սակայն այդ կանխատեսումից հետո վերացվեցին Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները, ինչը էական բացասական ազդեցություն կունենա Ռուսաստանի նավթի վաճառքից ակնկալվող եկամուտների վրա, ինչն էլ, իր հերթին, կբերի այդ երկրից դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների նվազմանը։ Սա կարող է հանգեցնել նրան, որ ՀՀ տնտեսական աճը ավելի ցածր կլինի, քան ակնկալվող 1 տոկոսը»։

Կարդացեք թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031