«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր տեղի է ունեցել այս մարտի 19-ին Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված զինծառայողներից Արշակ Հարությունյանի հուղարկավորության արարողությունը:
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ
Մոտ երեսուն տարեկան էի: Ես շատ փոխվեցի: Կարդում էի Աստվածաշունչը, երբ մենակ էի մնում, սկսում էի այդ ամենն իմ ներսում քննարկել: Ցանկանում ես հետևել Աստվածաշնչի պատգամներին, անես լավն ու բարին, բայց կյանքում շատ հակասություններ կան: Սկզբում շատ էի նեղվում դրանից, բայց հետո եկա այն համոզման, որ մարդը պետք է փորձի ապրել ճիշտ և արդար:
Մեր երկրի վիճակն այնքան ահավոր է, որ միայն կույրը չի տեսնի, որ այսպես շարունակելը մահ է լինելու պետության համար: Այնպես որ՝ ես հասկանում եմ իշխանափոխության պահանջով հանդես գալու նպատակը: Բայց փոփոխություն ցանկանալը դեռ բավարար չէ: Շատ ու շատ հարցերի պատասխան գտնել է հարկավոր, ինչը չի ստացվում ընդդիմության մոտ, քանի որ ինքն իրեն հարցեր չի տալիս:
Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
Մարտի 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-26-ին շրջանների զգալի մասում, 23-ի ցերեկը առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 24-ի գիշերը, 27-ին առավելապես առանց տեղումների եղանակ:
Նա ծնվել է 1937 թ հուլիսի 1-ին,Երեւանում։ 1966 թ ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-67 թթ աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69 թթ՝ Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակումը հետ մղելիս վիրավորված երկու զինծառայողները դեռեւս գտնվում են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, նրան վիճակը ծայրահեղ ծանր է, դրական դինամիկա դեռեւս չի նկատվում։
«Ակնհայտ է, որ ՌԴ-ին իրենք ընկալում են` որպես վերադաս: Ակնհայտ է, որ ՌԴ-ն խախտել է ՀՀ Սահմանադրությունը և չի հարգում ՀՀ քաղաքացիների իրավունքները: Նաև ակնհայտ է, որ ՀՀԿ ներկայացուցիչներն ուղղակի սպասարկում են այդ խախտումն ու ցանկությունը, որ կոծկեն իրական հանցագործներին, այսինքն՝ թույլ չտան, որ բացահայտվի իրականությունը, որի դեպքում, ես կարծում եմ, որ մենք շատ խորը վիշտ ենք ապրելու: Սա եղեռնագործություն է և հենց այնպես տեղի չի ունեցել: Սա ՌԴ ԶՈՒ-ում տիրող խայտառակ մթնոլորտի և խայտառակ բարքերի հետևանք է: Սա ոչ միայն գյումրեցիների, ոչ միայն Ավետիսյանների ընտանիքի խնդիրն է, այլև յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու խնդիրն է, որովհետև, եթե այս ապօրինությունը չբացահայտվի, յուրաքանչյուրի նկատմամբ կլինի նման եղեռնագործություն»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչակա վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Նորքի բնակիչներից մեկին պատկանող ավտոտնակների ուղղությամբ 2015 թվականի մարտի 20-ին արձակված կրակոցների, օրեր անց տան դարպասի բռնակին պայթուցիկ սարք ամրացնելու դեպքի մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
Ժամը 09:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Wolksvagen Jetta մակնիշի 35 TՍ 061 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Երեւանի բնակիչ, 28-ամյա Հասմիկ Մկրտչյանը՝ «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը:
Մոսկվայում 82 տարեկան հասակում մահացել է հայտնի գրող, երգիծաբան ու դրամատուրգ Արկադի Արկանովը։
Մարտի 21-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարն անդրադարձել է Արցախի բանակի ստեղծման պատմությանը, շփման գոտում տեղ գտած վերջին զարգացումներին և բանակի ձեռնարկած գործողություններին:
Միջադեպին, բացի հիմնական դերակատարներից, մասնակցել էին նաեւ ծանոթ, բարեկամ, հարազատներ: Գործի շրջանակներում բերման են ենթարկվել տասնյակ անձինք, եղել են բազմաթիվ խուզարկություններ, այս պահի դրությամբ մեղադրյալների թիվը 5 է, կան նաեւ հետախուզվողներ:
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվել: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի:
Մարտի 22-ին, ժամը 01.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Հանրապետության տարածքում մարտի 22-ին գիշերը տեղ-տեղ, մարտի 23-ի ցերեկը առավելապես արևելյան շրջաններում, մարտի 22-ի, 24-ի ցերեկը, մարտի 23-գիշերը շրջանների զգալի մասում, 24-ին գիշերը և մարտի 25-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ինչպես խուսափել խցանումներից:
«Ծնված օրվանից Էդուարդին ճանաչել եմ որպես մեր գյուղի լավ բալիկ, շատ լավ, խելացի երիտասարդ: Տարիներ առաջ մայրը երկու քրոջ եւ փոքր եղբոր հետ մեկնեց Ուկրաինա, ինքը հատուկ բանակ գնալու համար չմեկնեց, ասեց`պիտի մնամ, ծառայեմ հայրենիքին: Այդ ընթացքում, որ միշտ մայրը կանչում էր, ասում էր՝ մինչեւ չծառայեմ, չեմ գա»
«Մանկությունից մեր աչքի առաջ մեծացած երեխա էր։ Դեռ դպրոցական տարիներից շատ ազգասեր ու հայրենասեր էր. այդ բոլորը գենետիկայով ոնց որ իր պապից գար, որը Ղարաբաղի վերջին զոհերից էր՝ 1994 թ. ապրիլի 24-ին Քելբաջարում զոհվեց։ Շատ եմ ափսոսում, որ Արշակը չհասցրեց երեխաներ ունենալ, նրանից ծնված երեխաները շատ հայրենասեր կլինեին»:
Մարտի 14-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 61 շենքի դիմաց 1958 թ. ծնված Ռոբերտ Պետրոսյանին վրաերթի ենթարկելու մասին:
Մարտի 19 –ին Լեռնային Ղարաբաղում Գյուլիստանի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից դիվերսիոն գործողության զոհ դարձած Հակոբ Խաչատրյանի 19 –ամյակը կլրանար մարտի 28- ին։
Ավազակային հարձակումը բացահայտեցին գիշերային ծառայություն կատարող ոստիկանները:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր՝ մարտի 21-ին, ներկայացել է անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և հարցաքննվել։
Հ.Շահբազյանը վերելակով իջնելիս է եղել 11-րդ հարկից, որի ժամանակ վերելակի խցիկը պահող ճոպանները պոկվել են, ինչի հետևանքով վերելակի խցիկը 6-րդ հարկից վայր է ընկել։
Մարտունու ոստիկանները խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութո
Համակարգչով տպված տեքստում նամակագիրը նշում էր, թե ինքն է կրակողը, և պահանջում էր` գնել նոր հեռախոսահամար, այն գրել «ԱՏՍ»-ի շենքի մոտ գտնվող կանգառի ապակիների վրա, որից հետո այդ հեռախոսահամարով նա կկապվի տանտիրոջ հետ, որպեսզի նրանից ստանա 32 հազար դոլար, այլապես սպառնում էր վնասել թե նրան, թե ընտանիքի անդամներին:
Վահագն Խաչատրյանի խոսքով, մայիսին նախատեսված միջհամայնքային միավորում ստեղծելու առաջին հանրաքվեն կարող է տապալվել, որովհետև իշխանությունը ճիշտ ժամանակահատված չի ընտրել ռեֆորմի համար, իսկ սա այն դեպքն է, որ պարտադրանքով արդյունքի հասնել հնարավոր չէ: Վահագն Խաչատրյանը դժվարացավ ասել, թե Հայաստանում միջհամայնքային միավորումներ ստեղծելու ո՛ր երկրի փորձը կամ մոդելն է ներդրվել: