Սդղի գյոլի ծեծկռտուքի գործը մակագրվել է Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործը քննած դատավորին

Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի գործն արդեն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին: Վերջինս քննել է մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործը:

Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի՝ մայիսի 2-ին Գորիսի Անկախության փողոցում տեղի է ունեցել ավտովթար. միմյանց են բախվել երկու ավտոմեքենա, որի հետևանքով վնասվել է գործով տուժող ճանաչված Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով միջադեպի մասնակիցները, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն օրը, ժամը 17-ի սահմաններում հանդիպել են Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում: Առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ Յուրի Մանուչարյանին, Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ, Սեյրան Խաչատրյաններին: Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել նաև Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ով որոշ ժամանակ կալանավորված էր, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, և նա ազատ արձակվեց:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս