Կարելի՞ է արդյոք այդ օրը տնային գործերով զբաղվել, կերակուր պատրաստել կամ մարմնի խնամքին հետևել. հարց քահանային
– Ինչպե՞ս կիրակի օրը Աստծուն նվիրել: Կարելի՞ է արդյոք այդ օրը տնային գործերով զբաղվել, կերակուր պատրաստել կամ մարմնի խնամքին հետևել: Ի՞նչ չի կարելի անել այդ օրը առհասարակ:
– Եթե Դուք կիրակի օրը ժ. 11-13.00 եկեղեցու պատերից ներս՝ սրտով և հոգով մասնկացում եք Ս. Պատարագին, ստանում Ս. Հաղորդություն, ապա հետո ազատ եք և կարող եք տնօրինել Ձեր օրը, զբաղվել ընտանիքի հոգսերով: Անշուշտ, եթե կարող եք օգտակար գործեր կատարել, դա միայն ողջունելի է: Բայց դա չի նշանակում, որ մնացած այլ օրերը պետք է տրվել ցոփ ու շվայտ կյանքին և մոռանալ Աստծու մասին: Բոլոր օրերը Աստծու ստեղծածն են: Ամեն օր տաճարում ժամերգություններ կան, որոնց ևս կարելի է մասնակցել:Քաջալերում ենք, որ օրվա մեջ ինչ-որ ժամանակ Աստվածաշունչ ընթերցեք և աղոթեք: Նաև լավ կլինի, որ ունենաք Ձեր խոսոտվանահայր-քահանա, ով կառաջնորդի Ձեզ Ձեր հոգևոր կյանքում:
Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան
qahana.am