Բա ըտենց բան կարելի՞ էր անել, որ մանավանդ իրան, իրա ընտանիքին էդքան լավություններ ա արել, չի կարելի, չէ:
Հուլիսի 8-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 159 շենքի 38-րդ բնակարանից ծուխ է նկատվում:
Ըստ որոշ տեղեկությունների, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և հայտնվել է սնանկության եզրին: Խոսվում է, որ նա մի քանի միլիոն դոլարի վարկային պարտավորություններ ունի հայաստանյան բանկերից մեկին, որը չի կարողանում վճարել:
Առաջիկա մեկ ամսվում սպասվում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Իսկ ԿԳ նախարար, ըստ ամենայնի, կդառնա ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը:
Հուլիսի 8-ին, ժամը 06.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 75ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կալանավորի հաղորդման հիման վրա՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գաղթի ժամանակ ցերեկները թաքնվում էին քարանձավներում և այլ թաքստոցներում՝ երեխաներին ամուր կրծքերին սեղմած, որպեսզի երեխաների լացի ձայնից թուրքերը չիմանային իրենց տեղը: Հիմնականում տեղաշարժվում էին մութն ընկնելուն պես, քանի որ իրենց հայտնի էր, որ գիշերը թուրքերը վախից դուրս չէին գալիս:
Ստեփանակերտի հանրապետական ծննդատան կառուցման շինարարությունը ընթացքի մեջ է:
Քրեական գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տան բակում վիճաբանել է իր ամուսնու տատի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Նախկինում դատվածները նկուղում թմրամիջոց էին պատրաստում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության լոգիստիկ կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով ձերբակալված Արա Բուդաղյանին հուլիսի 5-ին մեղադրանք է առաջադրվել: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ):
Ժամը 21:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում գործող «Սպիտակ» մարզաառողջարանային համալիրի ՍՊԸ-ին պատկանող չշահագործվող շինությունում և դրան կից վագոն- տնակում:
Մեքենաները ապակիները ջարդել և սրահներից գողություններ էր կատարել:
Բաքվում 21-ամյա երիտասարդը սպանել է սեփական մորը, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Նիզամինսկի շրջանային դատախազությանը:
Ախթալա քաղաքի Շահումյան 14 շենքը բնակության համար վտանգավոր է դարձել: Բանն այն է, որ ոչ տիպային այս շենքը պահող երկաթբետոնե սյուները ժամանակի ընթացքում քայքայվել են ու այլևս հուսալի չեն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 37-ամյա Արման Մելիքյանի սպանության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Հերթական ստուգայցը. 21 վարորդ՝ անսթափ, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նոր Արեշում կատարված սպանությունը բացահայտվեց:
Զորակոչիկը դիմել է Օմբուդսմենին և հայտնել, որ Անձնագրերի և վիզաների համապատասխան վարչությունում մերժել են իրեն տրամադրել անձնագիր` պատճառաբանելով, որ կտրամադրեն փաստաթուղթը միայն զինվորական կցագրման վկայականի առկայության դեպքում: Զորակոչիկը դիմել է տարածքային զինկոմիսարիատի համապատասխան բաժին, որտեղ չեն տրամադրել տվյալ փաստաթուղթը:
Ուշադրություն. գեղեցկության սրահներից գողություններ կատարողը ներկայացվում է ճանաչման:
Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի խանութի վրա երեկ գիշեր հարձակում կատարած Զարզանդ Նիկողոսյանը մարզպետի հանդեպ իր նվիրվածությունից ելնելով է արել: Նա Aravot.am-ին պատմել է, որ շատ զայրացած էր Աթաջանյանի վրա` մարզպետի դեմ մահափորձ կատարելու համար. «Ցանկացած սյունեցի, կապանցի նույն բանը կարող էր անել:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ոսկյա զարդերի խանութից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Հուլիսի 8-ին, 11-ին` շրջանների զգալի մասում, 9-10-ին, 12-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող եւ անվավեր:
«Կա աուդիտի մասին հանրապետության նախագահի հայտարարությունը և՛ ՀԷՑ-ի, և՛ մեր կատարած աշխատանքների նկատմամբ ու հիմա ես մի քիչ զարմացած եմ, որ մեր մոտ էս օրերերին որևէ մեկը չի այցելում, չի ուզում որևէ ձևով վերլուծել և գնահատական տալ։ Մեզ հետ չեն խոսում, մինչև վերջ մեր կարծիքը չեն լսում, այլ չոր թվերն են խոսացնում, էսպես ձևակերպեմ՝ խափսն են տալիս»,- այսպես է մեկնաբանում պարոն Նազարյանը Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հնչող տեսակետները։
Հայաստանի Հանրապետության արարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հուլիսի 6-ին մասնակցել է պրոբացիոն ծառայողների վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակի ներկայացմանը նվիրված միջոցառմանը: Այն իրականացվել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման» ծրագրի շրջանակում: