Տավուշի մարզի Նավուր, Բագրատաշեն և Ոսկեվան, Լոռու մարզի Լեռնապատ, Արարատի մարզի Քաղցրաշեն և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքների բնակիչներին ուրախություն պարգևեց ամբուլատորիաների նորակառույց շենքերի շահագործումը։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 9-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավան-Առինջի 1-ին, 2-րդ միկրոշրջանների, Աճառյան, Բաբաջանյան փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՍԴ որոշումը բոնորոշեց որպես «շատ խառը որոշում» և հրաժարվեց մեկնաբանել այն՝ խորհուրդ տալով մի քիչ սպասել, մինչև պաշտոնապես կհրապարակվի և հասկանալի կլինի, թե ինչ իրավական որոշումների մասին է խոսքը:
Հուլիսի 14-ին, ժամը՝ 18։00-ին երթով շարժվում ենք դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։
Նախօրեին Ազատության հրապարակում ի նշան բողոքի բերանը կարած 28-ամյա Հովհաննես Կարապետյանի բերանի կարերը հեռացրել են: Երիտասարդը քիչ առաջ դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Չհավաքեք սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Լրատվամիջոցներն այսօր գրել էին, որ հարձակվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդու` Մհեր Աթաջանյանի խանութի վրա: 168.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ քարով կոտրել են խանութի դռան ապակին: Ոստիկանության Կապանի բաժնում այժմ հետաքննություն է կատարվում:
Փորձագետի գնահատմամբ՝ ցուցարարների կողմից առաջ քաշված պահանջներին հասնելու ուղիներն այնքան էլ հստակ չէին, որը նույնպես նպաստել է շարժման թուլացմանը:
«Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը օկրուգի զորքերի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստականության անսպասելի ստուգմանը»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Նախքաննության ընթացքում փորձագետի մասնակցությամբ զննության են ենթարկվել հարակից տարածքների տեսախցիկների ձայնագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ հանցագործություն կատարող անձը դեպքի վայրից փախուստի է դիմել սպիտակ «Նիսան Ալտիմա» մակնիշի 89 NL 888 հերթական համարանիշի ավտոմեքենայով:
Այսօր առավոտյան Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննության ընթացքը դիմող կողմի ներկայացուցիչ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նորմալ է գնահատում: 168.am-ի հետ զրույցում Ա.Մինասյանը նշեց, որ ՍԴ նիստի կարճ տևելը պայմանավորված էր գրավոր ընթացակարգի առանձնահատկության հետ:
Դժվար էր ինձ համար կայացնել այս որոշումը. ինքս դեմ էի, որ հացադուլով պայքար տանեինք, բայց հավատացած եղեք, առավել ծայրահեղ է պատկերացնել, որ քաղաքացիներն անտարբեր են, ավելի ծայրահեղ է պատկերացնել, որ քաղաքացիները այդքան հեշտ մանիպուլյացիաների են ենթարկվում ու կարծում, թե իրենց խնդիրրը լուծում է ստացել…
Հուլիսի 6-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աղիքային սալմոնելյոզ բացիլակրություն» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2012 թ. ծնված Անյուտա Ա.-ն:
Հուլիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու ուղղությամբ:
Եթե ցանկանում ենք երկրում ինչ-որ բան փոխել, պետք է կարողանանք արժեհամակարգային վերափոխում անել: Սոցիալական խնդիրներն ինձ այդքան էլ չեն հուզել, որովհետև թանկացումներ անընդհատ էլ եղել են, և հասարակությունն այդքան էլ չի ընդվզել, և ես գիտեի, որ սոցիալական ուղղությամբ որ գնաս, արդյունքը քիչ է լինելու:
Հուլիսի 6-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 28-րդ փողոցի տներից մեկում սպանություն է կատարվել:
Հուլիսի 7-ին, ժամը 09.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, ինչից ճանապարհը դարձել է անանցանելի:
Գլխուղեղի քաղցկեղից մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան, «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հրապարակել է իր քրոջ ու նրա 2 տարեկան որդու համատեղ վերջին լուսանկարը:
Քիչ առաջ Սահմանադրական դատարանում ավարտվեց ԱԺ 33 պատգամավորների ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը՝ հարակից կարգավորումներով հակասահմանադրական ճանաչելու հայցի քննությունը:
Հուլիսի 4-ին, ժամը 4.05-ին, «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի 14-րդ փողոցի տներից մեկում մահացած կին կա:
Հուլիսի 6-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Աբովյան փողոցում գտնվող ՙՍամսունգ՚ խանութում մի քաղաքացի դանակի սպառնալիքով գումար է պահանջում:
Վաղարշակ Ասոյանն էլ 2 ամիս է, ինչ Հայաստանում է, նա Բելգիայում ինչ-որ բիզնեսներ ունի եւ հենց այդպես է ծանոթացել Գագիկ Ղ.-ի հետ: Սպանության հնարավոր պատճառները բազմաշերտ են, երկու գործարարները գումարային խնդիր են ունեցել:
Հուլիսի 6-ից ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ մարտական պատրաստականության համալիր ստուգումներ են մեկնարկել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով կալանավորված չորս անձանցից մեկը՝ Հենրիկ Ավագյանը, խոստովանել է, որ ինքն է կրակել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ:
Այո, միանգամայն իրավացի են այն վերլուծաբանները, ովքեր արձանագրում են քաղաքացիական հասարակության փոքրիկ հաղթանակը և մեր պետության աննշան առաջընթացը: Իրավացի են նրանք, ովքեր պնդում են. տխրելու պատճառ չիք: Հակառակը՝ մեզ բոլորիս պետք է ուրախություն պարգևեն այն կամքն ու համառությունը, որ դրսևորեցին մեր երիտասարդները:
Իշխանական շրջանակներոմ սկսել են քննարկել սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետները, եւ նեղ շրջանակում արդեն հանրաքվեի օր են նշում՝ նոյեմբերի 29:
Համահայկական խաղերը «Հրազդան» մարզադաշտում տեղի չեն ունենա, քանի որ մարզադաշտի սեփականատեր պատգամավորը հրաժարվել է միջոցառումն իր մոտ ընդունել:
Վերջին օրերին Հայաստանում արձանագրվել է բենզինի գնի բարձրացում՝ 10 դրամի չափով:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը համակարծիք է, որ երիտասարդ ակտիվիստներն իրենց գործն արեցին և հիմա հերթը մասնագետներինն է: