Այն, ինչ կատարվում է գյուղում՝ տեղյակ էի, բայց որ վիճակը «խայտառակ» բառով նկարագրելը մեղմ կհնչի, դա հաստատ: Վարկերի ու պարտքերի տակ ճռռացող գյուղացին այսօր որևէ կիլոգրամ վարունգ իրացնել չի կարողանում, մինչդեռ հենց երեկ գյուղնախարարը հերթական անգամ, առանց կարմրելու եթերից հայտարարում էր որ գյուղացու արտադրած մթերքի որևէ կիլոգրամը իրացնելու խնդիր չկա:
Անձնագիրը, գերբը, դրամը և այլն, ամեն ինչ կա և ամեն ինչը շատ գեղեցիկ է, օրենսդրությունն ամբողջությամբ համապատասխանում է անկախ երկրի օրենսդրությանը: Սակայն չկա մի բան՝ քաղաքացու հավատ, որը հետևողական ոչնչացվում է իշխանության կողմից: Իշխանությանը ձեռք չի տալիս անկախ երկրի անկախ քաղաքացին, որովհետև դա իր համար վտանգ է սպառնում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հարցերին կտրականապես որոշել էր չպատասխանել «Լավ էլի, երեխեք, թողեք հանգիստ կանգնենք: Արա՛, լիքը մարդ կա, ի՞նչ եք ուզում ինձնից, արա»:
Ազատության հրապարակում մեկնարկեց Civil Voice հ/կ-ի կազմակերպած` արդեն ավանդական դարձած «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» միջոցառումը:
Այսօր, ժամը 13:00-ից Մատենադարանի շենքից դեպի ՀՀԿ գրասենյակ մեկնարկեց «Ինքնիշխան Հայաստան» կարգախոսով «Հայազն» կուսակցության անդամների բողոքի երթը:
Մեր մեջ չկան հանցագործներ կամ ահաբեկիչներ, և մենք ակտիվորեն մասնակցում ենք Հայաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքին, մեր ներդրումը բերում մեր Հայրենիքի զարգացմանը։
Քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակին, ինչպես նաև Զորավար Անդրանիկ Օզանյանի և Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:
Նախօրեին Կոտայքի մարզում բռնաբարության դեպք է գրանցվել:
Սկզբում մտածում էի , չէի հասկանում ` ԻՆՉԻ՞ ԷԼԻ: Հետո հասկացա` աճող օրգանիզմ են, ուզում են ՈւԴԵՆ, ԵՐԿԻՐԸ ՈւԴԵԵԵԵՆ ԿՇՏԱՆԱՆ:
Հայաստանի նորանկախ հանրապետությունն ունեցավ որոշակի ձեռքբերումներ. ամենամեծ ձեռքբերումը Հայոց ազգային բանակի ստեղծումն էր, որը փառավոր հաղթանակներ տարավ Արցախյան պատերազմի տարիներին:
Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էր գտնվում նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Գոհունակությամբ եմ նշում, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով:
Քրեական գործ հարուցվել ի սկզբանե, մինչեւ նրա սահման հատելը: Երբ որ հիմքերը բավարար են եղել, նրան մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այնպես չի, որ մարդուն պետք է անմիջապես ձերբակալել եւ կալանավորել:
Սա էլեմենտար բան է, բոլոր մարդիկ կարող են հատել Վրաստանի սահմանը, և այդ նույն մարդիկ կարող են անցնել Ադրբեջան: Որ վատ բան չասեմ, հաջողություն ձեզ:
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն: Քվեարկողների 94,99%-ն «այո» ասաց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու գաղափարին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության տոնի կապակցությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես կառավարման դասակի հրամանատար:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկի բնակիչը վեճի է բռնվել և վնասել երակները. անհրաժեշտ է օգնություն:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 01.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատի ԲԿ-ի կաթսայատանը հրդեհ է բռնկվել:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 08.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ա.Սարգսյան, Մելիքյան, Չուխաջյան, Լուկաշին փողոցների ու Միրաքյան փողոցի նրբանցքի ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.02-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 21-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 15.44-ին տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խ. Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստեփանակերտի Թումո կենտրոնն արդեն բաց է գրանցումների համար։
Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Հալիձոր և Շինուհայր համայնքների դպրոցներում նոր ուսումնական տարվանից սկսած ինժեներական լաբորատորիաներ են գործում, որոնք հիմնադրվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Գյումրիում անկախության օրը նշվելու է տոնական միջոցառումներով: Զինվորական նվագախմբի ելույթ, զինվորական շարային վարժանքների և հնարքների ցուցադրում ու այլ տոնական միջոցառումներ են նախատեսվում անցկացնել: Դրանց մասնակցելու են Գյումրու տարբեր խմբեր, համույթներ:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 02.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: