Երբ ամիսներ առաջ մեր լրագրողներից մեկը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվել Էր՝ խնդիրներ չկան «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս-Էյ» իսպանական կազմակերպության հետ, նա պատասխանել էր. «Ոչ մի խնդիր չկա։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից տարածվել է տեղեկատվություն, թե իբր նույնականացման քարտի և անձնագրի առկայությունը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ կրկնակի քվեարկության հնարավորություն են ստեղծում:
Հարուցված գործի հիմքում կալանավորի ապօրինի ձայնագրված հեռախոսային խոսակցություն է, որտեղ կալանավորը զանգել է իր եղբորը, ասել՝ մեր պետը կգա, էդ սպորտային, 30 հազար դրամանոց համազգեստից մի հատ կտաս: Պետը գնացել, վերցրել է համազգեստը և տարել տուն:
Հիվանդանոցից 168.am-ին տեղեկացրեցին, որ նրա վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդանոցից հայտնեցին նաև, որ երիտասարդը երեկ վիրահատվել է, դաստակի վրա՝ բազկի շրջանում պատռված, քրքրված վերքեր են եղել, այժմ ամեն ինչ նորմալ է:
Մենք, օրինակ՝ ցանկանում ենք տեղեկանալ գործերի քննության մակարդակի և ծավալների մասին հավաստիանալու, որ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մեղադրանքները քննվում են ցուցարարների գործերի հետ նույն խորությամբ։
Լևոն Զուրաբյանին մի՛ լսեք, որ ինքն ասում է, թե 5 խմբակցություն համամիտ է, որովհետև ինքը հիմա թանաքի քաղաքական մեկնաբանն է դարձել:
Մ. Մկրտումյանի կյանքից հեռանալը մեծ կորուստ է կոմիտեի աշխատակազմի և ջրային տնտեսության ողջ համակարգի համար: Մ. Մկրտումյանը կանգնած էր ՋՏՊԿ-ի ստեղծման ակունքներում, մեծ ներդրում ուներ համակարգի կայացման ու հզորացման ուղղությամբ:
Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին կնոջ հետ վրաերթի ենթարկված Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը երեկ հիվանդանոցում մահացել է:
Հայ-վրացական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Թուրգայ Միքայիլովը պնդում է, որ սահմանն անցնելու պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Ժամը 19:30-ի սահմաններում Սարյան փողոցի թիվ 26/4 հասցեի դիմաց ԱՄՆ քաղաքացի, 43-ամյա Ջեֆրի Փարեթչանը իր վարած Honda մակնիշի 34 FN 707 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված անցումով անցնող Երևանի բնակիչ, 48-ամյա Գայանե Գյոզալյանին:
Հոկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Հոկտեմբեևի 30-ին, ժամը 05.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 15-րդ թաղամասում՝ Գ. Չաուշի արձանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Բաղրամյան պողոտայով դեպի Կասյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը դեպի Երզնկյան փողոց:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 26-ամյա աղջկա ծանոթը, նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Գյումրու համայնքապատկան մանկապարտեզներում արդեն իսկ մեկնարկել է ջեռուցման շրջանը: Ոչ բոլոր մանկապարտեզներն են ապահովված կենտրոնացված ջեռուցմամբ. նախադպրոցական հաստատությունների մի մասը այս տարի ևս ջեռուցումը կապահովի կապույտ վառելիքով և էլեկտրական սալիկներով:
Այսօր` հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Կնոջը դանակի 14 հարվածով սպանելու մեջ մեղադրվող տղամարդու նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ դադարեցվել է, քրեական գործի վարույթը կարճվել է նրա մահվան պատճառով: Էդիկ Ավագյանը մահացել էր հոկտեմբերի 6-ին:
Նոր ջրագծերը Գյումրիում նոր խնդիրներ են առաջ բերել: Որոշ թաղամասերի բնակարաններ ներկա պահին ողողված են ջրով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության բարելավման նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Հոկտեմբերի 21-ին հաղորդվել էր 1981 թ. ծնված Նինա Մակյանի անհայտ կորելու մասին:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ ՀՀ ՊՆ N զորամասի կապիտաններից մեկը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով առաջադրված մեղադրանքներում՝ դատապարտվելով 5 տարվա ազատազրկման:
Գիտեմ, իմ այս խոսքերը կառաջացնեն Հ. Բարսեղյանի ծնողների, հարազատների, ինչպես նաև հասարակության սրտացավ անդամների զայրույթը, բայց պետք չէ շտապել: Գործը դատարանում է, տա Աստված, դատարանում ամեն ինչ պարզվի:
Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ սահմանապահ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են. «Գործնականում հնարավոր չի եղել խաղողի բերքը հավաքել, դրա համար կառավարության պահուստային ֆոնդից փոխհատուցում ենք այդ բերքի արժեքը»:
Քաղաքացի Վահան Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 17.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 20-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նկատի ունենալով, որ հոկտեմբերի 31-ից կդիտվի տեղումների դադար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ ավարտել բաց բնահողում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը:
Նախօրեին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկ բաժին-բաժանմունքների ծառայողների հետ:
Երիտասարդ մարդն ինձ համար արժեք է և կարող եմ նրան հասկանալ ու ներել անգամ` մարդասպանության պարագայում: Բայց ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ վերնագրով այս մեկին հաջողվեց հանել ինձ հունից. սա հանդես գալով ԿԵՆՏՐՈՆ հեռուստաընկերության անունից տասնյակ անձանցից, այդ թվում և լրագրողներից, շորթում է գումարներ` ստելով, թե նրանց եվրոպական ուղևորությունների է տանելու և անհետանում: Էլի, ինչ-որ կերպ կհասկանայի, եթե մարդն ասեր, թե գլխին մի օյին է եկել կամ թեկուզ խաղամոլ, կամ թմրամոլ է:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 7.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի ուղեբեռի միջից ինքնաշեն ատրճանակ է հայտնաբերվել: