Բաժիններ՝

«Եթե կրճատումների խնդիր դրվի, պետք է հետը նաև հիմնավորումներ դրվեն». Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ամենաուռճացված ծախսերը մարզպետարանների ծախսերն են: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա նկատեց, որ աշխատատեղերի քանակը սահմանվում է կառավարության որոշմամբ, դա մարզպետարանի որոշմամբ չէ:

«Կրճատումների խնդիր եթե դրվի, պետք է հետը նաև հիմնավորումներ դրվեն: Եթե իրենց առաջարկը հիմնավորված լինի, կքննարկենք»,- նշեց նա:

Հարցին, թե՝ այսինքն՝ այդ կրճատումների անհրաժեշտությունը Դուք չե՞ք տեսնում, մարզպետն այսպես պատասխանեց. «Ոչ թե չեմ տեսնում, այլ կրկնում եմ՝ մարզպետարանի բոլոր աշխատողները քաղծառայողներ են, և ամեն մեկն ունի իր պաշտոնի անձնագիրը, կրճատումների անհրաժեշտության դեպքում պետք է հիմնավորումներ լինեն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս