Բաժիններ՝

Մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքները

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարաների պաշտոնատար անձանց ամենամյա հավաք-պարապմունքները:

Ողջունելով հավաք-պարապմունքների մասնակիցներին` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքները հնարավորություն են ընձեռում բազմապատկել ունեցած հաջողությունները և նվազեցնել առկա թերացումները: Այնուհետև Սեյրան Օհանյանը հանդես է եկել «Տարածաշրջանային իրավիճակը ապրիլյան պատերազմից հետո: Արդյունքներն ու քաղված դասերը» թեմայով դասախոսությամբ:

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա հավաք-պարապմունքների նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական կառույցների սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև նրանց շրջանում բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման գործում պաշտոնական պարտականությունների և իրավասությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս