Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-13-ը՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Շախմատի տան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 46-ամյա Էդիկ Հ․-ի վարած «Hyundai» մակնիշի և 41-ամյա Սերգեյ Հ․-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
Երեկ՝ հուլիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում մարզի բնակիչ, 24-ամյա Նարինե Ք․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևանում վրաերթի է ենթարկել հետիոտն 5–ամյա մի տղայի։
Սյունյաց թեմը հայտարարություն է տարածել՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու նավակատիքի և վերաօծման հանդիսավոր արարողությունների վերաբերյալ:
Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 23 չվերթի մեկնում ու ժամանում է հետաձգվում։ Այս մասին են վկայում առցանց չվատախտակի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367.5 դրամ:
Հուլիսի 11-ին` ժամը 04։34-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի առաջին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 34-36 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +27…+29։
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ փոփոխվել են օտարերկրացիներին աշխատանքային կացության թույլտվության տրամադրման կարգը և պայմանները։
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտարարել է միջազգային տենդեր, որով Վրաստան-Հայաստան և Վրաստան-Ադրբեջան կապող մայրուղին պետք է փոխարինվի չորս գոտիով և թողունակության բարձր մակարդակով նոր ճանապարհով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 250 միլիոն եվրո (754 մլն լարի) և ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի (EIB) վարկային միջոցներով։
Եվս 25 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 106.7 մլն դրամ, իսկ հնարավոր տուգանքի գումարը՝ 68.5 մլն դրամ։
Տնօրինական պատկերաշարում առանձին կարևորություն ունի Պայծառակերպման դրվագը: Սա պատճառաբանվում է դրվագի հայտնութենական և աստվածաբանական իմաստի առանձնահատկությամբ:
Ռուս զբոսաշրջիկների համար ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունների թվում Թուրքիան շարունակում է մնալ առաջատար դիրքում։
Չնայած այն բանին, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է սեփական նախաձեռնությամբ վերանայել բնակչությանը վաճառվող գազի սակագինը և այն թողնել անփոփոխ, դա դեռ չի նշանակում, որ հաջորդ տարվանից այն չի թանկանա։ Հանձնաժողովը հաստատել է սակագներ, լավ իմանալով, որ դրանք գործելու են հաշված ամիսների համար։
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը, մի շարք կազմակերպչական գործընթացներով պայմանավորված, օգոստոսի 10-31-ը փակ կլինի։
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո սիցիլիացիները գտել էին կյանքն ինչ-որ կերպ շարունակելու հնարը՝ առավոտյան գնում էին եկեղեցի, երեկոյան՝ «Պարադիզո» կինթատրոն։ Եկեղեցին և կինոթատրոնը աղքատ ու կիսավեր Ջանվալդո գյուղի միակ հանրային տարածքներն են, և կարելի է ասել, մրցակից կառույցներ, որտեղ լեգիտիմ իշխանությունը, միանշանակ, եկեղեցու հայրերի ձեռքերում է, բայց մարդկանց սրտերը՝ ինչպես և փոքրիկ Տոտոյինը, որ առավոտյան երգում է ժամերգությանը, երեկոյան՝ վազում կինոթատրոն, անվերապահորեն պատկանում է կինոթատրոնին։
Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09։00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, Զովունի բնակավայրի գազասպառողների, ինչպես նաև «Էլսի ստիլ» ՍՊԸ-ի, «ԳԱՕՄ գրուպ» ՓԲԸ-ի, «Գազ ընդ գոու» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այդ մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքներով վերաքննիչ գործընթացը շարունակվել է ելույթներով։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Փարիզում մասնակցել է «Վերափոխելով կրթությունը. գագաթնաժողով+4» (Transforming Education Summit +4) բարձր մակարդակի միջոցառմանը, որի առանցքում ճգնաժամային իրավիճակներում կրթության շարունակականության, ինչպես նաև հակամարտություններից, բնական աղետներից, տեղահանությունից և այլ արտակարգ իրավիճակներից տուժած երեխաների համար անվտանգ և որակյալ կրթության հասանելիության հարցերն էին։
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվում է իրականացնել 19 միջոցառում՝ լճի էկոլոգիական հավասարակշռության բարելավման, կենսաբազմազանության պահպանության, կեղտաջրերի մաքրման, ռեկրեացիայի զարգացման և «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքները, մասնավորապես՝ զինված ուժերում օրինականության պահպանման, իրավակարգի ամրապնդման, օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների իրականացման և ծառայողական խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումները։
Ամռան շրջանում Մասյացոտնի թեմի մի շարք եկեղեցական համայնքներում, հոգևոր հովիվների ջանքերով, կազմակերպվում են հոգևոր բակային ճամբարներ՝ երեխաների և պատանիների համար։ Հայտնում են թեմի մամուլի ծառայությունից։
Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Նայեֆ Հ. Ալ-Ֆայեզի հետ։
Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը։
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչները հյուրընկալել են Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թովթ Սորենսենին։ Այցի մասին X-ի միկրոբլոգում արված գրառման միջոցով հայտնել է ԵՄ առաքելությունը։
Գեղարքունիքի մարզի դատարանը բավարարել է Նատալյա Ռոտենբերգի հայցը, և նա ու Տիգրան Արզաքանցյանը պաշտոնապես ամուսնալուծվել են։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը հայտարարեց, որ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է՝ պնդելով, որ այն նպատակ ունի ճնշում գործադրել Անդրանիկ Թևանյանի վրա և թուլացնել «Մայր Հայաստան» կուսակցությունը։
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին։
Այսօր Տավուշի մարզում գտնվող Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։