Ադրբեջան այցելելու ցանկություն հայտնած նախկին սպան ծառայության ընթացքում երկու անգամ դատապարտվել է. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածածված լուրերին, թե ՀՀ ԶՈՒ նախկին սպան ցանկություն է հայտնել գնալ Ադրբեջան:
Արծրուն Հովհաննիսյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում կատարել է հետևյալ գրառումը: «Ադրբեջանական լրատվամիջոցներում Վահան Մարտիրոսյանի թեթև ձեռքով հայտնի դարձած նախկին սպան իր ծառայության ընթացքում երկու անգամ դատապարտվել է, բանակից հեռացվել է 2014 թ. և մեկ տարուց ավելի է ինչ ՀՀ ում չէ։ Ցավալի է, որ հայկական լրատվադաշտը կրկին ադրբեջանական լուրը բերել ու լայնորեն շրջանառում է, այն էլ շատ դեպքերում անհասկանալի վերնագրով»։
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ ՀՀ ԶՈւ նախկին սպա Նորայր Գեորգիի Մինասյանը դիմել է «Ներազգայինազատագրական շարժման» առաջնորդ Վահան Մարտիրոսյանին՝ խնդրելով աջակցություն ցույց տալ Ադրբեջան անցնելու գործում: Նորայր Մինասյանը պատրաստակամություն է հայտնել մամուլի ասուլիս հրավիրել Բաքվում և պատմել ՀՀ զինված ուժերում եւ շփման գծում տիրող վիճակի մասին: