
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի, Տաշիրի, Կապանի, Ստեփանավանի, Թումանյանի, Սպիտակի, Դիլիջանի տարածաշրջանների, Լոռու մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Նախարարությունը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։