Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը:
Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին, գնդապետներ Արմեն Մարգարյանին եւ Մհեր Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում են զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։
Երգչուհի Իվետա Մուկուչյանն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
Հունիսի 2-ին, ժամը 19.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Էտնա ռեստորանային համալիրի մոտակայքում, «Nissan March» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը (մոտ 3 մ), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
02.06.2016թ. ժամը 09:15-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Դերենիկի Հարությունյանը՝ կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։
«Մինչև վերջին պահը կառչած էինք այդ հույսի նշույլից, որ մեր երեխան ողջ է։ Չէինք ուզում հավատալ։ Մտածում էինք՝ ինչ վիճակում էլ լինի, մեր երեխան ողջ կմնա։ Սկզբում Ջեբրաիլի մասին չէին ասում»։
Ինչպես հայտնի է, Ոստիկանությունն Արագածոտնի մարզում երեխայի վաճառքի վերաբերյալ ահազանգ էր ստացել: ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ մարզային դատախազությունում հարուցվել է քրեական գործ :
Երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսվում է նրանց անհոգ մանկության ապահովումից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Փախչանյանն այսօր նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
35-ամյա կինը անծանոթ երիտասարդների հետ ուղևորվել է Աշտարակ, որտեղ, ըստ նրա հայտարարության, տղաներից մեկը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
ՀՀ դատախազության կողմից մշակված է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընտրական գործընթացում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման դեմ ոտնձգող մի շարք արարքների քրեականացում, ներառյալ՝ ընտրական հանձնաժողովների նախագահների և հանձնաժողովի անդամների գործողությունները, և պատասխանատվության հստակեցում ու պատժի խստացում:
Քննչական կոմիտեն ամփոփել է 2015 թվականի արդարացման դատավճիռները. արդյունքները ներկայացնում է ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:
«Տաշիր» առևտրի կենտրոնը վաղվանից կաշխատի բնականոն ռեժիմով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրին առևտրի կենտրոնից:
2016 թ. հունիսի 2-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով դատավճիռը:
Հունիսի 2-ին, ժամը 12.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արփա գետի (գետի մակարդակը գտնվում է ճանապարհից 1,5 մ հեռավորության վրա) վարարման պատճառով Ջերմուկ-Ջրվեժ ավտոճանապարհի ձորի հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ նախագահի աշխատակազﬕ ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞ր ընկերությունն է սպասարկելու ներդրվող համակարգը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ հաղթել է «Ամադեուս» կազմակերպությունը: Վիգեն Սարգսյանն էլ նշեց, որ «Ամադեուսը» դրված է խելացի կառավարման մոդելի վրա:
«Իր ոտքով, գիտակցությունը տեղը եկել է, մի փոքր մրսած է, 37.1, 37.2 ջերմություն ունի, ուզում է հետազոտվել»,- ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:
Հունիսի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ hրդեհ է բռնկվել Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի երրորդ հարկում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայկ Քոթանջյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Փախչանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հունիսի 3-ին առանձին շրջաններում, հունիսի 4-7-ը շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, ով նախաձեռնել էր Բաբայանի վերադարձի ստորագրահավաքը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԼՂ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Ստեփանակերտում կլինի հունիսի 5-ին՝ կիրակի օրը:
Հայաստանի երկու քաղաքացիական օդանավակայաններում` «Զվարթնոց»-ում և «Շիրակ»-ում, ամբողջովին ներդրվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտ հանդիսացող Արտադրողականության վրա հիմնված նավիգացիոն ծրագիրը (PBN): Դրա արդյունքում դժվար ռելիեֆ ունեցող երկրներին առաջարկվում են մատչելի ու արդիականացված օդային ճանապարհներ, ինչը ենթադրում է նաև թռիչքների արժեքի իջեցում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական առայությունը հայտնում է, որ 2016թ. հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 3-ից:
Էլեոնորա Հարությունյանը ծնվել է 1959 թվականին, միայնակ այրի է, զավակներ չունի, 1-ին կարգի հաշմանդամ է, ապրում է «Տրուդ ռեզերվ» կազմակերպությանը պատկանող մասնավոր հանրակացարանում: 30 և ավելի տարիներ աշխատել է Էլեկտրոլամպերի գործարանում, հետո, որպես որակյալ վարպետ, գործուղվել է Իրան, այնտեղ իր աշխատանքային փորձը կիսելու համար:
Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագրի կնքմանը:
ՀՀ ՊՆ զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շ.Ավետիսյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։ Քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում։
Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում ենք՝ օգտվել օրենքով ընձեռնված հնարավորությունից և նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի կնքմանը: