Արագածոտնի մարզում երեխայի վաճառքի վերաբերյալ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե

Ինչպես հայտնի է, Ոստիկանությունն Արագածոտնի մարզում երեխայի վաճառքի վերաբերյալ ահազանգ էր ստացել: ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ մարզային դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը: Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Նշենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ այս տարվա ապրիլի 9-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը Ա. Կ.-ն ծննդաբերել է աղջիկ երեխա, որից հետո մեկ այլ կնոջ միջոցով նորածնին 5 հազար ԱՄՆ դոլարով վաճառել է Արարատի մարզի 37-ամյա բնակչուհուն:

Տեսանյութեր

Լրահոս