Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Չինաստանի միջև օդային հաղորդակցության վերաբերյալ համաձայնագրի կնքմանը

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագրի կնքմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ վերանայվում է տարիներ առաջ կնքված համաձայնագիրը երկու հիմնական ուղղվածությամբ:

Ըստ նրա՝ նախատեսվում է վերացնել նշանակման ենթակա ավիաընկերությունների քանակի և սակագների հաստատման սահմանափակումները: Երկրորդ նպատակն է՝ առավել հստակեցնել այն բոլոր պարտականություններն ու իրավունքները, որ գործելու են երկու երկրների ավիափոխադրումների համար:

Տեսանյութեր

Լրահոս