ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 10 միլիոն դրամ դրամաշնորհ է հատկացրել Նորարար կրթական նախաձեռնությունների հիմնադրամին՝ «Նոր դաս հավելված ուսուցիչների համար» ծրագրի իրականացման համար:
«Պետք է լինի ոչ թե դիկտատուրա, այլ խղճի դիկտատուրա, որտեղ իրոք վերևից ներքև են հրամաններն արձակվում, բայց ամեն ինչ կանոնակարգային է։ Գիտեք, որ հաճախ մեր հասարակության մեջ արատավոր շատ հարցեր կան, այդ թվում՝ հեղինակություններ, փոխհարաբերություններ, որոնք նաև ներթափանցում են բանակ։ Կարծում եմ՝ խնդիրներից մեկը հենց սա է, որ հասարակության մեջ եղած սոցիալ-հոգեբանական արատավոր երևույթները շարունակում են մտնել բանակ ու գործել բանակային կյանքում։
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանը մառախուղի և վատ եղանակի պատճառով չի կարողացել մի քանի ինքնաթիռ ընդունել: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Օրերս լրատվական կայքերում տեղեկություն էր տարածվել, թե հերթական անգամ պնևմատիկ զենքով կրակոց են արձակել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ։
Վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք պետք է վճարեն եկամտահարկ։
Հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության «Սորս» հիմնադրամը նշեց հիմնադրման 10-ամյակը։ 10 տարի հիմադրամն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ վերականգնվելու, ինտեգրվելու և հասարակության լիարժեք անդամ դառնալու բարդ գործում։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ատրճանակը հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հունվարի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այստեղ կա բանավեճ, ավելի ճիշտ ոչ թե բանավեճ, այլ փաստարկներ։ Մեր գործընկերների մի մասն ասում է, որ եթե մենք առավել արդյունավետ պայքարելիս լինեինք թմրամիջոցների դեմ, դա պիտի պաշտոնական վիճակագրության մեջ արտահայտվեր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճի թվով։ Բայց ես չեմ կարող չհամաձայնել նաև նրա հետ, որ, այնուամենայնիվ, այն եզրակացությունն էլ, որ եթե այդքան բացահայտում ենք` նշանակում է՝ շատ է:
Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Զինծառայությունից փողով ազատվելն օրինականացնելու նախագծում նոր փոփոխություններ են առաջարկվում։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ օրինագծի հեղինակ, ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ երկու տարվա փոխարեն 1 ամիս ծառայելու համար սահմանված 10 մլն դրամը կփոխվի։
Մեր երեխեքը հավի ճո՞ւտ են, որ այդպես եք վարվում. Զոհված զինծառայողների ծնողները՝ ՄԻՊ-ին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ներդրված դասագրքաստեղծման նոր մոտեցումը բաց հնարավորություն է ստեղծել տարբեր հեղինակային խմբերի, այդ թվում՝ ուսուցիչների համար` մասնակցելու դասագրքերի ստեղծման գործընթացին՝ բաց, թափանցիկ և մրցակցային հիմունքներով:
Բանակում շարունակում ենք ունենալ մտահոգիչ դեպքեր. ՄԻՊ Անահիտ Մանասյան
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր կառավարության նիստում նախագիծ ներկայացրեց, ըստ որի՝ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մյուս կեսը կհամարվի վճարված:
ՀՀ կառավարությունն առաջարկում է ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) քննիչներին մարտական ինքնաձիգ կրելու հնարավորություն տալ։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան և կից շինության տանիքներում:
Դին հայտնաբերվել է վթարված Volkswagen մակնիշի ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա՝ դրսում՝ բերանքսիվայր վիճակում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Խափանման միջոցը՝ կալանք:
հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 9-ին Ազատության պողոտայում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 54-ամյա Արմեն Հ.-ն:
Ալի Բ.-ի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Հայր Ալոնիսը խիստ գովեստների արժանացավ եղբայրների կողմից, որովհետև հեզությամբ սպասավորեց ժողովի օրը, սակայն չպատասխանեց իրեն գովողներին: Եվ երբ նստած էր տանը, աշակերտը նրան ասաց.
Այսօր՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
«Մենք արդեն 4-րդ ամիսն է, ինչ չենք ստանում իմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար հասանելիք 33.000 դրամը: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ դա մեր առաջնային կարիքները հոգալու միջոց էր: Գումարը ստանում էի, դրանով կարողանում էի 4 և մինչև 2 տարեկան երեխաներիս մինիմալ ծախսերը հոգալ: Երեխայիս համար առաջնային կարևորության ապրանքներ էինք ձեռք բերում: Հիմա դրանից էլ ենք զրկված: Չհաշված, որ մի շարք այլ գումարներ ևս չեն տալիս, օրինակ, բնակվարձը»,- հայտնեց արցախցի Հերմինե Սարգսյանը՝ հավելելով, որ իրեն ավելի վաղ ասել էին, որ պետք է իրենց բնակության տեղամասում հաշվառվի, որպեսզի կարողանա ստանալ գումարը:
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանոթությունների համար նախատեսված Tinder հավելվածում գրանցված հարյուրավոր ռուս աղջիկներ և կանայք նամակագրությամբ կապ են հաստատել տարբեր տարիքի ՀՀ քաղաքացի տղամարդկանց հետ և խաբեությամբ գումար հափշտակել նրանցից։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Խափանման միջոցը՝ ստորագրություն: