Նոյեմբերի 25-ին, ժամը 03.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա Էլինա Ասանալիևային, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտարարեց, որ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում հայտնվել են ուղղակի «մատիտ բռնող կիսագրագետներ» ու ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա:
Այսօր հերթական դժբախտ պատահարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության 46 հասցեում՝ նոր կառուցվող էլիտար շենքում, աշխատակիցը բարձրությունից ընկել և տեղում մահացել է, հայտնում է shamshyan.com-ը։
Մինչ Նիկոլ Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչները տաբեր առիթներով հայտարարում են, թե Հայաստանում իրենց իշխանության տարիներին իրականացվել են ճանապարհների աննախադեպ ասֆալտապատման աշխատանքներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանն այսօր ԱԺ-ում բողոքեց, որ արդեն տևական ժամանակ է, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Բաբաջանյան փողոցի բնակիչները բողոքում են, որ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, քանի տարի է, չեն կարողանում ավարտել։
Միլիարդավոր գումարների շահույթ է մտել մեր երկիր. այս օրենքով ոլորտը կկործանվի. Գառնիկ Դանիելյան
Մեզ պարտադրում են մեր ներկրած ավտոմեքենաներից 20% եկամուտ ունենալ, որից շահույթ տանք. Վարդան Օնանյան
Նոյեմբերի 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Ավտոներկրողների բողոքի ակցիան Բաղրամյան 26-ի դիմաց. ՈՒՂԻՂ
Շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանը նշեց, որ փորձում են արձագանքել բռնության պատճառներին և հիմքերին, որպեսզի նաև կանխարգելման ուղղությամբ աշխատանքները լիարժեք լինեն։
Ոստիկանությունը շարունակում է հետևողական և անզիջում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: Օրերս տրամաբանական ավարտին հասավ հերթական միջոցառումը:
Երևանի քաղաքապետը հանձնարարեց նաև մրցույթի դնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ մետրոյի նոր կայարան կառուցելու նախագծա-նախահաշվային փաստաթղթերը ձեռք բերելու հայտը։
Նաև առաջիկա 10 օրվա ընթացքում մետրոպոլիտենը կհամալրվի մեկ շարժակազմով` երեք վագոններով։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները:
Ավելի վաղ, դպրոցի աշխատակազմից հայտնել էին, որ ահազանգ են ստացել դպրոցում ռումբի տեղադրման մասին, որի հետևանքով դասապրոցեսն ընդհատվել էր։
Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից՝ հետագայում գանձումը դատական կարգով իրականացնելու միջոցով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքեր:
Աշոցքի և Թալինի տարածաշրջաններում նոյեմբերի 27-ին ժամը 09։00-ի դրությամբ անձրև է տեղում։
Այրվել են տնակը (մոտ 100 քմ) և նկուղային հարկը (մոտ 12 քմ)։ Տան մահճակալին հայտնաբերվել է Վ․ Հ․-ի (ծնված 1970 թ․) դին։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Բացատրական աշխատանքի արդյունքում Դավիթաշեն թաղամասի 32-ամյա բնակիչը նոյեմբերի 23-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և ներկայացրել է «Չեզե» տեսակի ատրճանակը: Նա ձերբակալվել է:
Հարցրեց մի անգամ հայր Աղաթոնը հայր Աղոնին և ասաց. «Կամենում եմ լեզուս պահել, որ սուտ չխոսեմ»: Ասաց նրան հայր Աղոնը. «Եթե սուտ չխոսես, բազում մեղքեր կգործես»: Նա հարցրեց. «Այդ ինչպե՞ս»:
Գերմանական «Statista» հետազոտական ընկերության և համաշխարհային բանկի կողմից կազմվել է աշխարհում ամենից շատ հաց սպառող երկրների ցանկը:
Վատ եղանակի պատճառով Սոչիի օդանավակայանը մի քանի ինքնաթիռ չի ընդունել, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ղարաբաղյան շարժման արդյունքում 1988թ. մայիսին Կարեն Դեմիրճյանը հրաժարական տվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և անցավ թոշակի: Չորս տարի անց փաստավավերագրող, հետագայում՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը 1991թ. տնային, ոչ պաշտոնական մթնոլորտում տեսագրել է իր զրույցը Կարեն Դեմիրճյանի հետ` մի շարք հարցերի պարզաբանման ակնկալիքով:
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 26-ին, ժամը 14:11-ին ահազանգ է ստացել, որ Պառավաքար գյուղում այրվում է տուն։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո: