Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 29-ին կայացել է խորհրդակցություն, որը վարել է ՀՀ զինված ուժերի գխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ ՀՀ ԱԻՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչությունում, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդան քաղաքի և Երևանի փրկարարական վարչության Կենտրոն բաժնի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Ա. Ղուկասյանի խոսքով՝ իրենք կարծում են, որ ստուգումներ պետք է անցկացվեն «Փինք Արմենիա» հ/կ-ում, «Նոր սերունդ» հումանիտար կազմակերպությունում, Կանանց ռեսուրսային կենտրոնում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում։
Կյանքի 82-րդ տարում վախճանվել է դերասանուհի, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, 1975 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Աննա (Անելկա) Պետրոսյանը:
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, ըստ որոնց՝ ԵԱՏՄ տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք, լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներին:
Հուլիսի 29-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի ունեցել է ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք:
Օրեր առաջ Էջմիածնում անչափահաս աղջիկը ինքնապանության փորձ է կատարել՝ նետվելով հյուրանոցի տանիքից:
Հոգեբանը արյունաքամ էր լինում, իսկ մոլեգնած հիվանդը շարունակում էր հարվածները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 31-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Երեկ՝ հուլիսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում ադրբեջանական զինուժի կրակից վիրավորվել է Պառավաքարի բնակիչ,պայմանագրային զինծառայող, 1976թ. ծնված Արթուր Մայրանյանը:
Զեկուցվել է, որ մարզի դպրոցներում հաջողությամբ կազմակերպվում են տեսադասեր. համագործակցություն է ծավալվում Երևանի Այբ, Մխիթար Հերացու անվան և Ֆիզմաթ դպրոցների հետ: Անդրադառնալով առողջապահության ոլորտին՝ Կարեն Կարապետյանը դժգոհություն է հայտնել վճարովի ծառայություններից մուտքագրված գումարների ցուցանիշներից և այդ ուղղությամբ կատարված աշխատանքներից, հանձնարարել է մարզպետին համապատասխան քայլեր ձեռնարկել:
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն տեղափոխված երկու քաղաքացիներից մեկը գիշերը մահացել է:
Հուլիսի 29-ին, ժամը 09:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Երասխավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անդրադառնալով մարզի ավտոճանապարհների վերանորոգման հարցին՝ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել այս ոլորտում գտնել այլընտրանքային լուծումներ՝ հաշվի առնելով այդ ճանապարհների կարևոր նշանակությունը: «Պետք է խնդիրների ոչ ստանդարտ լուծումներ գտնել, մենք էլ ամեն կերպ նմանատիպ ծրագրերին ցուցաբերելու ենք աջակցություն: Այս պարագայում համայնքներում փոխվելու է և մթնոլորտը, և միջավայրը», – շեշտել է Կարեն Կարապետյանը:
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո:
Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ռոման Ա.-ն:
2017 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, ձերբակալվածներին պահելու վայրից փախուստի է դիմել կալանավոր Ա. Անտոնյանը: Նախնական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության աշխատակից Ա. Մարգարյանը, իրականացնելով ձերբակալվածների պահելու վայրում ծառայություն, կալանավորներից մեկին սանհանգույց ուղեկցելիս, չի փակել խցի և ՁՊՎ-ի ընդհանուր մուտքի դռները, ինչի հետևանքով նույն խցում գտնվող մեկ այլ կալանավոր դիմել է փախուստի:
Հուլիսի 29-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` «Մոնթե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անմիջապես լուր տարածվեց, որ Մանուկ Սիմոնյանն անելանելի լարված վիճակ է ստեղծել իր ընտանիքում, ինչի արդյունքում էլ սպանության զոհ է դարձել։ Ընտանեկան հարաբերությունների մի դրվագ մեզ ներկայացրեց Արմավիրի բնակիչներից մեկը՝ հանգուցյալը պարբերաբար բռնության է ենթարկել իր զոքանչին, դաժանաբար ծեծել է նրան և կնոջը։ Ասում են՝ նա ամեն Աստծո օր ծեծել է նրան և կնոջը, նույնիսկ եռացրած ջուր լցրել գլխին՝ որդու աչքի առաջ։
Երգիչ Ներսիկ Իսպիրյանի որդու՝ Արաբոյի և Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի դստե հարսանիքը տեղի կունենա Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում:
Հուլիսի 29-ին, ժամը 01:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում գտնվող ենթակայանում հոսանքահարված քաղաքացի կա. անհրաժեշտ է շտապօգնություն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Առաջին խնդիրն այն է, որ բնակիչները տեղյակ չեն եղել, գնացել, ապրանք են բերել և հենց այդ պահին են տեղեկացել, որ այդպիսի փոփոխություն է տեղի ունեցել, որն իրենց վրա անմիջապես ազդել է»:
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով` 2017 թ. հուլիսի 29-ից Երևանի Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում (Բրազիլիայի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Ա.-ն, իր հերթին, բացատրությամբ հայտնել է, որ ոստիկաններն են բռնություն գործադրել իր նկատմամբ` նախ պահանջել են դուրս գալ շուկայից, սակայն տեսնելով, որ պահանջը չի կատարվում, իրեն գցել են գետնին և ձեռքերով ու ոտքերով հարվածել` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հերբերտ Բաղդասարյանին բնութագրելու համար բավական է նրան անվանել ժուռնալիստիկայի նվիրյալ։ Այո, նա հենց այդպիսին էր։ Ընդամենը երկու հատիկ բառ և մարդու կերպարը պարզ է։ Հերբերտի պարագայում համարձակորեն կարելի է ասել, որ նա դատապարտված էր ժուռնալիստ դառնալ, ընտրելով ֆոտոժուռնալիստիկայի բնագավառը։
15.04.2010թ.-ին Երևանի բնակչուհի Վ. Գ.-ի և «ԹՕՓ ՄՈՏՈՐՍ» ՍՊԸ-ի միջև կնքվել է ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր, որով գնորդը ձեռք է բերել 11.952.000 ՀՀ դրամ արժողությամբ 2010թ.-ի արտադրության «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենա: Սակայն երբ 2016թ.-ին Վ. Գ.-ն փորձել է վաճառել այն, պարզվել է, որ նշված ավտոմեքենան ոչ թե 2010թ., այլ 2008թ.-ի արտադրության է, և վերը նշված ընկերությունը խաբել է գնորդին` վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 7.897.800 ՀՀ դրամի գույքային վնաս:
Տավուշի մարզի դիրքերից մեկում հուլիսի 28-ին հրազենային կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արկադի Լևոնի Ղամբարյանը: