
Խորհրդակցություն ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 29-ին կայացել է խորհրդակցություն, որը վարել է ՀՀ զինված ուժերի գխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
Քննարկված հարցերի թվում առավել ուշադրություն է դարձվել շահագործվող տեխնիկայի արդյունավետ սպասարկման խնդիրներին:
Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը զորամիավորումների և զորամասերի հրամանատարների սպառազինության գծով տեղակալներին տվել է համապատասխան հանձնարարականներ։