Բաժիններ՝

Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Հուլիսի 29-ին, ժամը 09:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Երասխավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 65-րդ կմ-ին բախվել են «VOLVO» մակնիշի 41A43810 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ Ֆ. Հ. Ա.) և «Лада-012» մակնիշի 35 CA 837 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Ա.), ինչի հետևանքով Ա. Ա.-ը ստացել է մարմնական վնասվածքներ: Տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Лада-012» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31