Նոյեմբերի 5-ին, ժամը 13:22-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. իրար են բախվել ավտոմեքենաներ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Նոյեմբերի 5-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն աշխատում են վաղ առավոտից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Տեսանյութում պատկերված անձը կասկածվում է բջջային հեռախոս գողանալու մեջ:
Ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել կնոջը ծեծելու դեպքով հարուցված քրեական գործը։
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտվեցին։
Նոյեմբերի 4-ին, ժամը 18:20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին ծնվածների թիվը 27 հազար 655 է, մահացածներինը՝ 20 հազար 658 մարդ, բնական հավելաճը 6 հազար 997 է։ Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2017-ի ինն ամիսներին գրանցվել է ամուսնության 11 հազար 265 դեպք, ամուսնալուծության 2 հազար 963 դեպք։
Արտագաղթով և այլ գործոններով պայմանավորված՝ Գյումրու բյուջեն նվազում է, հարկեր մուծող բնակիչների թիվը՝ պակասում: Եթե 2017 թվականին Գյումրու բյուջեն կազմում է 3.165.500.000 դրամ, ապա 2018 թվականին բյուջեի եկամուտները գրեթե 69 մլն դրամով, կամ՝ 142.453 դոլարով պակաս կլինեն:
Երևանում և Աբովյանում մեքենաներից կատարված գողությունները բացահայտվեցին։
Թմրամիջոց պահելու կասկածանքը հաստատվեց. ոստիկանները՝ հերթական բացահայտումով:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այցելել է Մարմաշեն համայնք, եղել ֆերմերային տնտեսությամբ զբաղվող Կարեն Արշակյանի ազնվամորու այգում:
Երևանի կենտրոնում կատարված գողությունները բացահայտվեցին:
Այսօր Գյումրու «Գյումրի» հյուրանոցում ներկայացվեց դպրոցականների՝ տաք սննդի անցնելու մասին նոր ծրագիրը:
Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Վրաստան ամենաշատն այցելել են, համապատասխանաբար, Ադրբեջանից, Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից ու Իրանից:
«Ե՛վ կաթի, և՛ մսամթերքի, և՛ բանջարեղենի գնումների հետ կապված այդպես է․ մի երկու խոշոր գնորդներ կարող են թելադրել շուկայի վիճակը։ Նրանք կարող են պայմանավորվել իրար հետ։ Մրցակցային հանձնաժողով կա, և պարոն Շաբոյանը պետք է զբաղվի այդ հարցով»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է Հադրութի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Նոյեմբերի 5-6-ը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 7-ին, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի գների 14 տոկոսանոց անկում է արձանագրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` նշելով, որ Հայաստանում մի շարք ապրանքային շուկաներում առկա է գների իջեցում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ուզբեկստան այցի շրջանակում, այցելել է Տաշքենդի հայկական Սուրբ Փիլիպոս եկեղեցի ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում վարչապետը ներկայացրել է կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, խոսել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին ու այդ գործում կարևորել համայնքի դերակատարությունը:
«Այս տարի խաղողը սակավ էր։ 2016թ. համեմատ՝ այս տարի բերքը մոտ 40-45%ով պակաս էր։ Մեր հաշվարկներով այս տարի ունեցել ենք 60-67 հազար տոննա մթերված խաղող, որը վերամշակվում է կոնյակի և գինու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ապրանքներ ներկրելու և առանձնապես խոշոր չափերի հարկերը չվճարելու նպատակով հարկային մարմին հայտարարագրեր և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու դեպքի առթիվ:
Գյումրիում «Մերսեդես»-ը բախվել է բեռնատարին. 27-ամյա ուղևորուհին տեղում մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մամիկոն Բ.-ն ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն:
Գեղամ Սարգսյանի արտաքին նշաններն են. հասակը՝ 175սմ, միջին կազմվածքի¸ գլուխը՝ օվալաձև¸ հաստավուն ունքերով և սև աչքերով։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ երեկ շարունակվեց 2015 թվականին նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները չեն ցանկանում բարձրացնել ջրի սակագինը՝ ըստ ամենայնի վախենալով հանրության արձագանքից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերը, պարզվում է, բավականին ապահովված են: Նրանցից, օրինակ, վարչապետի խորհրդական, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը անցած տարի երկու բնակարան է գնել, մեկը՝ 100 հազար դոլարով, մյուսը՝ 200 հազար դոլարով: Դրանք նա ձեւակերպել է որպես նվիրատվություն: